Տրեբլինկայում ուկրաինացի «պահակները» հանդես էին գալիս որպես դահիճներ. պատմաբանը փաստեր է ներկայացրել

Միջազգային

Ուկրաինացի «պահակները», որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կամավորների թվում էին, պատրաստակամորեն կատարում էին դահիճների գործառույթներ նացիստական մահվան ճամբար Տրեբլինկայում՝ մասնակցելով զանգվածային գնդակահարություններին եւ գազային խցերի սպասարկմանը, РИА Новости-ին հայտնել է հատուկ ծառայությունների պատմաբան, ՌԴ նախագահի մոտ գործող Պատմական հիշողության ազգային կենտրոնի փորձագետ Օլեգ Մատվեեւը։

1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային զորքերը ազատագրեցին նացիստական համակենտրոնացման ճամբարը՝ Օսվենցիմը։ Այդ մահվան ճամբարում զոհվածների թիվը տարբեր գնահատականներով կազմում է 1,1-ից մինչեւ 4 միլիոն մարդ։

Խաղաղ բնակչության, հիմնականում հրեաների, ոչնչացման թվով Օսվենցիմից հետո երկրորդը համարվում է Տրեբլինկա մահվան ճամբարը։ Նրա նախկին տարածքը առաջին բելառուսական ճակատի 65-րդ բանակի զորքերի կողմից ազատագրվել է 1944 թվականի օգոստոսի կեսերին։ Այսպես կոչված «մահվան կոնվեյերը» գործել է Վարշավայից մոտ 80 կմ հյուսիս-արեւելք եւ բաղկացած էր երկու նացիստական ճամբարներից՝ Տրեբլինկա 1-ին՝ աշխատանքային ճամբար, որտեղ զոհվել է մոտ 10 հազար մարդ, եւ Տրեբլինկա 2-րդ՝ ոչնչացման ամենասարսափելի ճամբարներից մեկը, որտեղ զոհերի թիվը կազմում է շուրջ 800 հազար մարդ։

«Հաշվի առնելով, որ Տրեբլինկա 2-րդ ճամբարը գործել է մեկուկես տարուց պակաս ժամանակահատվածում, մարդկանց ոչնչացման ինտենսիվությամբ (15 ամսում ավելի քան 800 հազար մարդ) այն լիովին կարող է «մրցակցել» Օսվենցիմի հետ», -նշել է Մատվեեւը։

Տրեբլինկա 2-րդ ճամբարի անձնակազմը բաղկացած էր մոտ 40 ՍՍ սպաներից եւ ենթասպաներից (առանց ռոտացիան հաշվի առնելու եւ չհաշված ճամբարի պահպանության ստորաբաժանումները)։ Տրեբլինկայի երկու ճամբարների պահպանությունն իրականացնում էին ՍՍ «Totenkopf» ստորաբաժանումների կազմում ընդգրկված պահակները՝ «տրավնիկները», որոնք ավարտել էին ՍՍ Տրավնիկի ուսումնական ճամբարը, որը գործել է Լեհաստանի համանուն գյուղում եւ երկաթուղային կայարանում՝ Լյուբլինի դիստրիկտում՝ 1941 թվականի սեպտեմբերից մինչեւ 1944 թվականի հուլիսը։

«Հրեական հարցի վերջնական լուծման» հանցավոր ծրագրի իրականացման համար նացիստները ընտրում եւ պատրաստում էին հատուկ կադրեր՝ կոլաբորացիոնիստներից, որոնք ներգրավվում էին ՍՍ համակարգում ստեղծված ոչնչացման ճամբարներում՝ Օսվենցիմ, Բելժեց, Սոբիբոր, Տրեբլինկա եւ այլուր, ինչպես նաեւ աշխատանքային համակենտրոնացման ճամբարներում, հրեական գետտոներում եւ հրեաների դեմ իրականացվող բռնագաղթերի ու ձերբակալությունների ժամանակ», - հավելել է Մատվեեւը։

Պատմաբանն ընդգծում է, որ ՍՍ Տրավնիկի ուսումնական ճամբարի գործունեության առաջին տարում ուսուցանվողների հիմնական մասը կազմում էին տարբեր ազգությունների նախկին խորհրդային ռազմագերիները, որոնք հավաքագրվել էին վերմախտի ռազմագերիների ճամբարներում, հիմնականում Լեհաստանի Հելմ քաղաքում գտնվող Շտալագ № 319-ում:

«Սակայն 1942 թվականի աշնանից ճամբարի վարչակազմը սկսեց աստիճանաբար փոխել համալրման սկզբունքը։ Դրա պատճառը ռազմագերիներից հավաքագրված կոլաբորացիոնիստների ցածր հուսալիությունն էր՝ ծառայության վայրերից փախուստների հաճախացման պատճառով։ Այդուհետ նացիստները սկսեցին նախապատվությունը տալ քաղաքացիական բնակչությունից հավաքագրված կամավորներին, հիմնականում երիտասարդ ուկրաինացիներին, որոնք բնակվում էին Լեհաստանի օկուպացված տարածքներում՝ գեներալ-նահանգապետության Լյուբլին եւ Գալիցիա դիստրիկտներում։ Այդ պատճառով էլ բոլորովին պատահական չէ, որ բազմաթիվ գերմանական ռազմավարական փաստաթղթերում, ինչպես նաեւ փրկված կալանավորների եւ ձերբակալված ճամբարային աշխատակիցների վկայություններում այդ «դահիճների դպրոցի շրջանավարտներին» անվանում են «украинер вахманы» (ուկրաինացի պահակներ)», - նշել է Մատվեեւը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում