Ռուսաստանն արևմտյան ռազմական ուժերի տեղակայումն Ուկրաինայում կհամարի ինտերվենցիա. Լավրով
ՄիջազգայինՍերգեյ Լավրով մի շարք մտքեր է հնչեցրելուկրաինական պատերազմի եւ սպասվող բանակցությունների հետ կապված:
– Մոսկվան իր բանակցային դիրքորոշման մեջ հաշվի կառնի Կիևի անցումը պետական ահաբեկչությանը, այդ թվում՝ Նոր տարուց առաջ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակումը։
– Ռուսաստանն արևմտյան ռազմական ուժերի և ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայում կհամարի որպես ինտերվենցիա։
– Ռուսաստանի հետ վերջնագրերով և ուժի դիրքերից բանակցելու փորձերը «առաջին հերթին աբսուրդային են և դատապարտված են ձախողման»։
– Ուկրաինայում կարգավորումը անհնար է առանց կանոնիկ ուղղափառ եկեղեցու, նրա հոգևորականության և հավատացյալների իրավունքների վերականգնման։
– Անցյալ ամռանից ի վեր Մոսկվան Կիևին է հանձնել ավելի քան 12000 դիակ և նրանից ստացել է ավելի քան 200։

