Զապորոժեի արեւմտյան ճակատում ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերիը ինչպես եւ ենթադրելի էր, գրավելով Զապորոժիեի արեւելյան ճակատում առանցքային Տերնովատոե բնակավայրը, սկսեցին արագ առաջանալ դեպի արեւմուտք: Գործնականում մեկ օրում գրավվեց նաեւ Տերնովատոեի հարակից Պրիդորոժնե բնակավայրը, ինչը շատ վտանգավոր է ուկրաինական ուժերի համար:
Բանն այն է, որ դրանից հետո ռուսներն արագորեն դուրս եկան հաջորդ` Ռոժդեստվենսկոյե բնակավայրի մատույցներ: Եթե սա էլ գրավեն, ապա հարվածը կշարունակեն դեպի Լյուբեցկոե` Նովոնիկոլաեւկայից Օրեխովո տանող հիմնական մայրուղի: Այս մայրուղու երկայնքով ուկրաինական ուժերն արագացված տեմպերով պաշտպանություն են կազմակերպում: Բայց ասել, որ ժամանակի եւ միջոցների սխության, առավել եւս` ձմեռային պայմաններում կարող են լուրջ համակարգ ստեղծել, քիչ իրատեսական է:
Միաժամանակ, ռուսները Պրիդորոժնեն այդքան արագ գրավեցին, թեեւ այն պաշտպանում էր ոչ թե տարածքային պաշտպանության թույլ ստորաբաժանումներից մեկը, այլ 33-րդ առանձին գրոհային գնդի էլիտար ուժերը։ Սա նշանակում է, որ ուկրաինական այս ճակատը, անկախ նախկին համալրումներից, այն կարգի է թուլացած, որ էլիտար համարվող ուժերն անգամ չեն կարողանում մեկ-երկու օրից ավել դիրքերը պաշտպանել։ Իսկ դա ճակատի փլուզման շատ վտանգավոր ազդակ է ուկրաինական կողմի համար:

