Մեդվեդև կսեղմե՞ր «կարմիր կոճակը»
ՄիջազգայինՄեդվեդևը, երբ նրան հարցրին, թե արդյոք նա կսեղմե՞ր «կարմիր կոճակը», այսպես է պատասխանում.
«Գիտեք, ես ձեզ կասեմ հետևյալը։ Յուրաքանչյուր ոք, ով համաձայնել է առաջադրվել և ընտրվել է միջուկային տերության, համապատասխան տեսակի զենք ունեցող ցանկացած երկրի նախագահ, չի կարող բացառել սա։ Որովհետև, հակառակ դեպքում, նրանք պարտավոր են հրաժարվել նման պաշտոնից։ Եվ կան հատուկ փաստաթղթեր, գիտեք, որոնց համաձայն գոյություն ունի մեր միջուկային դոկտրինը, և մեր միջուկային ուժերը, մեր ռազմավարական միջուկային ուժերը զարգանում են։
Այսպիսով, բնականաբար, սա երբեք չի կարելի բացառել։ Բայց Աստված մի արասցե, որ դա տեղի ունենա։ Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, ես, բնականաբար, մասնակցել եմ այդ ժամանակահատվածում բոլոր անհրաժեշտ վարժանքներին, այդ թվում՝ միջուկային զենքի վերաբերյալ»։

