Եվրոպան խոստովանեց, որ խաբում էր բոլորիս, խոսելով դեմոկրատիայից ու նման բաներից
ՄիջազգայինԵվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ով, հիշեցնենք, վերջերս խոստովանեց, որ գրքեր է կարդում խելացի դառնալու համար, իրոք սկսել է մեկը մյուսի հետեւից խելացի, անգամ` հանճարել մտքեր արտաբերել:
Ահա հերթական հանճարեղությունը, ճիշտ է, մի փոքր ուշացած, բայց եթե Կալլասից ենք լսում, դա արդեն մեծ բան է: Այսպես, ըստ Կալլասի, համաշխարհային քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ջունգլիների օրենք: «Միշտ էլ ջունգլիների օրենքն է եղել՝ ուժը ամեն ինչ վերցնում է։ Կանոնների վրա հիմնված աշխարհակարգը միշտ էլ պատրանք է եղել», - ասում է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Ու ավելի վատ. ըստ նրա, նույնիսկ ջունգլիներում կենդանիները կարող են համագործակցել, համաշխարհային քաղաքականությունում, ինչի վառ օրինակը նման կալլասների Եվրոպան է, ո՛չ:
Ու այս ամենից մեկ պարզ հետեւության ենք գալիս. իսկ երբ սույն Կալլասը գալիս էր, օրինակ, Հայաստան ու սկսում ճառեր արտաբերել դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ նման բաների մասին, ուրեմն ստո՞ւմ էր. դատելով նրա ներկա խոսքերից, այո՛: Կամ իր համար լավագույն տարբերակով, այն ժամանակ դեռ չէր խելոքացել, նախկին «հիմար աղջնակն» էր, ինչպես անվանում են այնտեղ, եւ Հայաստանում էլ հիմարություններ էր դուրս տալիս:
Իսկ հայաստանյան իշխանավորներն է՞լ չէին հասկանում, որ կալլասների այդ ստերի հիման վրա մեզ բոլորիս առաջնորդում էին դեպի «լուսավոր» եվրոպա, բայց իրականում` ամենամութ ջունգլիներ:

