Զու հոգեվոր առաջնորդության լուծարումն ավելի վաղ էր ծրագրված, քան փաշինյանի հարձակումը եկեղեցու դեմ. Կարապետ Պողոսյան

Ներքաղաքական

Եկեղեցու դեմ արշավը գնալով նոր թափ է ստանում: Հիմա էլ պաշտպանության նախարարի հրամանագրով լուծարել են ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդությունը: Բանը հասել է նրան, որ աշխարհի տարբեր վայրերում հայկական Սփյուռքը հավաքներ է իրականացնում՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

— Դուք տեսանյութ էիք հրապարեկել, որտեղ երեւում է, որ Կրասնոդարի տեղի հայ համայնքը հավաք է իրականացրել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ են պահանջում:

— Կրասնոդարում հայ համայնքը հանդիպում ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ տեղի քահանաների եւ համայնքի ակտիվ գործիչների հետ: Նրանք ոչ միայն իրենց աղոթքները հղեցին առ Աստված, այլ նաեւ իրենց անմնացորդ նվիրումը հայտնեցին մեր Վեհապառ Հայրապետին: Դրանով նրանք հայտնեցին իրենց անհամաձայնությունը՝ Հայաստանի կառավարիչների հակաեկեղեցական գործունեության վերաբերյալ:

— Ստացվում է , որ ամենուր՝ աշխարհի բոլոր անկյուններում հայ համայնքը ամեն կերպ հայտնում է իր աջակցությունը Եկեղեցուն, սակայն իշխանությունը չի ընկրկում, հիմա էլ  ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդությունը լուծարեցին: Սրան ի՞նչ կասեք:

— Սա միանշանակ մտնում է հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ, բայց կարծում եմ՝ ավելի վաղ էր ծրագրավորված, քան Փաշինյանի կողմից եկեղեցու նկատմամբ հարձակումը: Ես այդ որոշմանը շատ ավելի վաղ էի սպասում. ինչպես գիտենք, ՀՀ ղեկավարները ենթարկվում եւ կառավարվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ու, բնականաբար, մեր թշնամիների համար կարեւոր հանգամանք էր, որ բանակից դուրս բերվեն Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները:

Ինքս ծառայել եմ այն տարիներին, երբ դեռ նոր էր ներդրվում այդ ինստիտուտը, որը շատ կարեւոր բարեփոխում էր եւ շատ մեծ նշանակություն ունեցավ՝ թե՛ խաղաղ պայմաններում ծառայության ընթացքի վրա, թե՛ պատերազմի ժամանակ:

Նույն 44 օրյա պատերազմում ունեցել ենք բազմաթիվ գնդերեցներ, ովքեր զինվորին հավասար եւ դեռ մի բան էլ ավել կռիվ են տվել թշնամու դեմ: Օրինակ, մեր Նարեկ սարկավագի հետ դժբախտություն պատահեց հենց այդ օրերին: Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ սարկավագները պատերազմի ժամանակ միանգամից մի քանի կարեւոր ֆունկցիա էին կատարել՝ ե՛ւ վիրավորներին էին տեղափոխում, ե՛ւ սնունդ էին պատրաստում, ե՛ւ եթե հարկ էր լինում, զենք էին վերցնում ու կռվում բոլորի նման: Այսինքն՝ ինչ հնարավոր էր անել, բոլոր գնդերեցներն ակտիվորեն անում էին:

Ու քանի որ մեր թշնամու համար կարեւոր է, որպեսզի հնարավորինս մեր բանակը բարոյալքվի ու կորցնի իր մարտունակությունը, իրենք հաստատ չէին կարող հանդուրժել, որ բանակում մնային գնդերեցներ: Բանակի թուլացումը եղել է նրանց հիմնական նպատակը:
Կարծում եմ՝ Փաշինյանի համար սա լավ առիթ էր, որ ոչ թե իրեն մեղադրեն, օրինակ, հերթական պետական դավաճանության, բանակ թուլացնելու մեջ, այլ նա փորձեց այս հակաեկեղեցական տրամադրության մեջ ազատվել մեր բանակի ամենակարեւոր մասնիկներից:

— Այս ամենին զուգահեռ՝ կարծես, արդեն սովորական է դարձել, որ ամեն կիրակի Փաշինյանն իր թափառախմբով պետք է այցելի տարբեր եկեղեցիներ ու խեղաթյուրված արարողության մասնակից դառնա…

— Սա աղանդավորների պնդերեսության հերթական դրսեւորումն է: Հիշում եք չէ՞, մինչ Հայաստանի Հանրապետությունում հատուկ օրենքի կարգավորումը, ինչ պնդերես էին բոլոր աղանդավորները, որոնք փողոցում մարդկանց վրա, կարելի է ասել, ուղղակիորեն հարձակվում էին ու փորձում համոզել կամ մարդկանց դռներն էին կոտրում, որ հոգեւորսությամբ զբաղվեին: Այսինքն՝ այդ աներեսությունը բնորոշ է աղանդավորներին, իսկ Փաշինյանը, որպես գլխավոր աղանդավոր, բացառություն չէր կազմելու:

Սակայն, այս ամենի ֆոնին մենք կարող ենք արձանագրել, որ ողջ հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում դուրս է եկել ի պաշտպանություն եկեղեցու: Կարծում եմ՝ վերջին ժամանակները եկեղեցին շատ ավելի պինդ է, մեր Վեհափառ Հայրապետը շատ ավելի ուժեղ է, քան երբեւէ: Այսինքն՝ Փաշինյանն, անկախ իր կամքից, կարողացավ հանրությանը հավաքել եկեղեցու շուրջ եւ մաքրել այն կեղտոտ ու կեղծ մարդկանցից: Աղբը մաքրվեց, ու մենք հիմա ունենք ավելի ամուր ու մաքուր եկեղեցի, որի շուրջ միանշանակ պետք է հավաքվել ու Հայաստանի իրական փրկությունը գտնել հենց մեր Հայ Առաքելական Եկեղեցում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում