Զելենսկու թիմակիցը պահանջում է խաղաղություն, անգամ տարածքներ հանձնելու միջոցով
ՄիջազգայինՆիկոլաևի մարզային ղեկավար Վիտալի Կիմը, ում, ի դեպ, նշանակել է Զելենսկին, կարծում է, որ Խաղաղության համաձայնագիր պետք է ստորագրվի, քանի որ Ուկրաինան ուժասպառ է։
Բրիտանական թերթին տված հարցազրույցում Կիմը կոչ է արել խաղաղ կարգավորման ուշադրությունը սահմանային վեճերից տեղափոխել պատերազմի ավարտի և անվտանգության երաշխավորման վրա։
Նրա համար 1991 թվականի սահմանները մնում են իդեալական, բայց «հասարակության ծայրահեղ հոգնածությունը և երկարատև պատերազմի անհնարինությունը» թույլ չեն տա դրան հասնել։
«Ուկրաինայի հիմնական խնդիրը զենքը չէ, այլ մարդիկ. երկիրը հյուծված է, իսկ բանակը անկարող է պայքարել առաջիկա երկար տարիների ընթացքում»,- ընդգծել է Կիմը։
Ըստ նրա, ուկրաինացիների մեծ մասի համար այսօրվա հաղթանակը նշանակում է վերադարձ բնականոն կյանքին, այլ ոչ թե տարածքների համար շարունակական կռիվ։
Կիմը նաև զգուշացրեց արևմտյան դաշնակիցներին իրական էությունից զուրկ պաշտոնական երաշխիքներից՝ նշելով, որ առանց հուսալի անվտանգության ցանկացած համաձայնագիր խոցելի կլինի։
Ժամանակին Վիտալի Կիմը պատերազմի կարկառուն կողմնակիցներից էր: Նրա այս հայտարարությունները գալիս են հուշելու, թե տրամադրությունների ինչ կտրուկ փոփոխություններ կան անգամ իշխանական վերին օղակներում:

