Իրանը կհարվածի ամերիկյան բոլոր ռազմաբազաներին, անկախ նրանից, թե դրանք որ երկրներում են
ՄիջազգայինԸստ իրանական տեղյակ աղբյուրի, Թեհրանը տեղեկացրել է Պարսից ծոցի արաբական պետություններին, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան, այդ թվում՝ Կատարին, որ Թեհրանի կողմից ամերիկյան բազաների դեմ ուղղված ցանկացած ապագա պատասխան գործողություն այլևս խորհրդանշական չի լինի: Տեղեկատվությունը հաստատում է նաեւ Washington Post-ը։
Այսպիսով, Այաթոլլահ Խամենեիի հայտարարությունը, որ Իրանի վրա հարձակումը կվերածվի տարածաշրջանային պատերազմի, հենց այդ իմաստով է. ամերիկյան ռազմաբազաները, տարածաշրջանի որ երկրում էլ., որ գտնվեն, կենթարկվեն ռեալ հարձակման: Մի շարք փորձագիտական աղբյուրներ հայտնում են, որ այդ հարվածները հասցնելով, Թեհրանը խնդիր չի տեսնի` տվյալ ռազմաբազայից Իրանի վրա գործողությունենր եղել են, թե` ոչ. թիրախավորված են բոլորը: Կա նաեւ տեղեկատվություն, որ համապատասխան պետությունները միանգամայն լուրջ են ընդունել սպառնալիքները` Խամենեիի այդ ուղերձը սուր քննարկումների թեմա դարձնելով Վաշինգտոնի հետ։

