Էպշտեյնի գործի ամենասկանդալային ապացույցները չեն հրապարակվել
ՄիջազգայինԹեեւ այս օրերին Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերն արդեն իսկ հսկայական աղմուկ են աղաջ բերել ողջ աշխարհով մեկ, սակայն պարզվում է, որ ամեն բան դեռ առջեւում է:
Այսպես, ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարեց, որ Էպշտեյնի գործի ամենասկանդալային ապացույցները չեն հրապարակվել։
«Երեխաների սեռական բռնության նյութերի կամ մանկական պոռնոգրաֆիայի ցանկացած պատկեր բացառվել է։ Բացառվել է նաև ցանկացած բան, որը կարող է վտանգել ակտիվ դաշնային հետաքննությունը, և վերջապես, մահվան, ֆիզիկական բռնության կամ վնասվածքի պատկերներ պատկերող կամ պարունակող ցանկացած բան»։
Ավելի վաղ սենատոր Չակ Շումերը հայտարարել էր, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չի հրապարակել Էպշտեյնի գործի ֆայլերի նույնիսկ կեսը։
Թոդ Բլանշը չի բացատրել` Արդարադատության նախարարությունը չի հրապարակելու այդ ֆայլերը թե՞ դրանք դեռ նախապատրաստման փուլում են:

