«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումը

Հունվարի 30, 2026

AI կրթության ու տրանսֆորմացիայի ոլորտում գործող «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։

Ընկերությունը 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար: Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։

«Մեզ վստահված ներդրումը վկայում է այն մասին, որ Հայաստանը սկսում է աշխարհում ընկալվել որպես AI տրանսֆորմացիայի և կրթության ոլորտում արագ զարգացող հուսալի հարթակ», - նշում է «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը: - Արտաքին շուկաներ դուրս գալով՝ ընկերությունը ամրապնդում է Հայաստանի դիրքերը` որպես կրթություն և անհատների ու կազմակերպությունների տրանսֆորմացիային ուղղված տեխնոլոգիաներ արտահանող երկիր»։

Առաջին ներդրումային շրջափուլի ավարտին զուգահեռ «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է միջազգային շուկա դուրս գալու մասին՝ Հնդկաստանում մեկնարկելով ռազմավարական համագործակցություն։

Հնդկաստանում ակադեմիայի գործընկերն է Հնդկաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկը՝ Bharatiya Vidya Bhavan-ը (BVB) և #ai4abillion կամավոր, հասարակական նախաձեռնությունը՝ BVB-ի Պատվավոր հրավիրված պրոֆեսոր Ռոհիտ Բանսալի ղեկավարությամբ։ Այս նախագծի շրջանակում 2026 թվականի փետրվարին Հնդկաստանում առաջին անգամ BVB-ին կգործարկվի «Արհեստական բանականություն և AI4Bharat» նոր ծրագիրը հինդիով և անգլերենով, որը կառուցված է «ռեԱրմենիա» ակադեմիայի մշակած կրթական բովանդակության հիման վրա։

«ռեԱրմենիա» ակադեմիան գործում է 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ և շարունակական կրթություն, AI Agentic Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և AI ավտոմատացումներ կազմակերպությունների համար։

2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9,000 անձանց Հայաստանից և Սփյուռքից: Այն նաև համագործակցում է Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների և համալսարանների հետ՝ AI կրթությունն ու տրանսֆորմացիան խթանելու նպատակով։

«Ակադեմիայում մեր ուշադրությունը սևեռում ենք մարդակենտրոն AI-ի վրա, որը բազմապատկում է ստեղծարարությունը, ուսուցումն ու զարգացումը հանրության բոլոր շերտերում։ Առավելագույնը հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ միլիոն հայի AI գրագիտությամբ զորացնելու տեսլականով մենք կառուցում ենք մի էկոհամակարգ, որտեղ անհատներն ու կազմակերպությունները շարունակաբար զարգանում են AI-ի գրագետ և արդյունավետ կիրառմամբ։ Մեր AI կրթական ծրագրերի և AI ագենտներով կրթական հարթակի միջոցով կրթվողները ստանում են անհատականացված կրթակարգերով նորարարական ուսուցում։ Իսկ հաստատությունները անցնում են պարզ ավտոմատացումից դեպի բովանդակային AI տրանսֆորմացիա, որը բազմապատկում է նրանց ներուժը և ապահովում թռիչքային աճ»,- նշում է «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Օրերս Երևանում անցավ ակադեմիայի առաջին համայնքային միջոցառումը՝ միավորելով ավելի քան 300 մասնակիցների Հայաստանի կրթական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտներից։ Խորհրդանշական է, որ հանդիպումը հյուրընկալվեց Թումոյում՝ կարողությունների զարգացման և տեխնոլոգիական կրթության առաջատար արտահանողի երևանյան կենտրոնում, և մեկնարկեց Թումոյի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի ելույթով։ Միջոցառման առանցքային պահը բարձր մակարդակի պանելային քննարկումն էր՝ «Ինչպե՞ս համընթաց շարժվել AI-ի հետ», որի բանախոսներն էին կրթության ու բիզնեսի առաջատար գործիչներ Արամ Փախչանյանը (Ayb Educational Foundation), Սյուզաննա Շամախյանը (FAST հիմնադրամի գործադիր տնօրեն), Աննա Վարդանյանցը (Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար) և Աննա Կոնջորյանը (AMIO բանկի Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար)։ Քննարկումն ընդգծեց Հայաստանում AI գրագիտության և տրանսֆորմացիայի շուրջ աճող ազգային թափը: Խոսնակները լսարանի հետ կիսվեցին AI զարգացումներին համընթաց շարժվելու գործնական խորհուրդներով։

«ռեԱրմենիա» ակադեմիայի մասին

«ռեԱրմենիա» ակադեմիան տրանսֆորմացնող և զորացնող էկոհամակարգ է, որտեղ մարդիկ բացահայտում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը՝ արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ և ներդաշնակ կյանք ապրելու համար։

Ակադեմիան գործում է երեք հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր (ներառյալ՝ առաջատար «AI քեզ բան» նախաձեռնությունը և 21-րդ դարի «գոյատևման» հմտությունների և շարունակական կրթության նախագծերը), AI ագենտներով կրթական հարթակ (AI Agentic Education Platform), ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն ու լուծումներ կազմակերպությունների համար։

Մինչև 2030 թվականը ավելի քան մեկ միլիոն հայի AI կարողություններով զորացնելու և հայկական կրթական ու տրանսֆորմացիոն մոդելներն աշխարհ արտահանելու առաքելությամբ «ռեԱրմենիա» ակադեմիան դիրքավորում է Հայաստանը որպես մարդակենտրոն AI կարողությունների զարգացման և նորարարության տարածաշրջանային կենտրոն։

Ընդլայնվելով և շարունակաբար ավելացնելով նախագծերի թիվը՝ ակադեմիան փնտրում է թիմի նոր անդամների։ Ընկերությունը հրավիրում է առաքելությանը միանալու ծրագրավորման և մարքեթինգի մասնագետների, կրթության նախագծողների և դասավանդողների։

Ավելին իմանալու համար այցելել academy.rearmenia.com կամ գրել՝ [email protected]։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում