ԿԱՊԻՏԱՆ ՍՈՍ ԷԼԲԱԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 34 ՏԱՐԵԿԱՆ

Հասարակություն

Հունվարի 31-ը, ՀՀ ԶՈւ կապիտան, հրետանու շտաբի պետ, 2020 թվականի հուլիսյան մարտերում հերոսացած ՍՈՍ ՓԱՅԼԱԿԻ ԷԼԲԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 34 տարեկան։ Նա ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղից էր։ Անմահ հերոսի հուշարձանին են այցելել ծաղիկներ խոնարհել ու խնկարկել, Մարմաշենի վարչական ղեկավար Սասուն Եղոյանը, Մարմաշենի «Մուրադ Մալխասյանի» անվան արվեստի դպրոցի տնօրեն Սուրեն Սամվելյանը, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ։

Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց. «Սոսը ծնվել է 1992 թվականի հունվարի 31-ին, Մարմաշեն գյուղում, Հայոց Բանակի կազմավորումից 3 օր անց, իսկ նրա զոհվելուց 3 ամիս անց էլ հայկական բանակը ծանր վիրավորում ստացավ, սկսվեց Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմը։ Սոսն իր կյանքի լավագույն տարիները նվիրեց հայրենի երկրի պաշտպանությանը, որպես արժանավոր սպա արեց հնարավորն ու անհնարինը, Հայկական բանակի հզորացման համար, զոհվեց հանուն հայրենիքի, հաղթանակած, պարտություն չտեսած։ Սոսի համար երեխաները մի ուրիշ աշխարհ ու մեծ արժեք էին, սիրում էր ծանոթ ու անծանոթ բոլոր փոքրիկներին, երազում էր աղջիկ ունենալ։ Այդպես էլ ցավոք սրտի երեխա ունենալ չհասցրեց, սակայն հասցրեց կյանքի գնով պաշտպանել հայրենի հողը, որ իր սիրելի մանուկները անհոգ ու խաղաղ ապրեն։ 2020֊ի հուլիսի 12-ին հակառակորդը փորձել է գրավել Հայաստանի հյուսիս ֊արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքը, սակայն անձնակազմի գրագետ աշխատանքի արդյունքում հետ է շպրտվել, կրելով մեծաթիվ մարդկային ծանր կորուստներ։

Կապիտան Սոս Էլբակյանը, մայոր Գարուշ Համբարձումյանի հետ միասին, 2020֊ի հուլիսի 14֊ին, ժամը 01։30-ի սահմաններում, իջել են զինամթերքի պահեստ, որպեսզի համապատասխան զինամթերք հասցնեն զորքին, ցավոք հենց այդ պահին էլ նենգ թշնամու անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը ու թիրախային հարված հասցրել, զինվորներից երկուսը եղել են զինապահեստում, մյուս երկուսը մեքենայի մեջ։

2020-ի օգոստոսին, Տավուշի մարզի Այգեձոր համայնքում կապիտան Սոս Էլբակյանի հիշատակին տեղադրվել է հուշաքար։ Հետմահու արժանացել է «Արիության համար» և «Անբասիր ծառայության համար 1֊ին աստիճանի» մեդալի։ Ծննդավայրի Մարմաշեն գյուղի կենտրոնական փողոցը անվանակոչվել է Սոս Էլբակյանի անվամբ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում