Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են Խարկովում (Քարտեզ)
ՄիջազգայինՇատ նման է, որ այն վատթարագույն սպասելիքները, որոնք Խարկովի մասով կանխատեսում էին փորձագետները, սկսել է իրականություն դառնալ:
Այսպես, վերջին օրերին ռուսական ուժերը կտրում ակտիվացել են Խարկովի արեւելյան թեւում` Վելիկին Բուրլուկի կամ` Մեծ Բուրլուկի հատվածում` ռուս-ուկրաինական սահմանային գոտում: Այս ուղղությունը համեմատաբար վերջերս դարձավ ռազմական թատերաբեմ, եւ հիմա այստեղ իրավիճակն արագորեն զարգանում է: Ռուսները հարձակվում են լայն ճակատով` Դվուրեչիեից մինչեւ Խատնե, որի հատվածում այսօր գրավեցին Ամբարնոե բնակավայրը (Քարտեզ 1): Բնակավայրերն այս ուղղությամբ քիչ են, եւ եթե ռուսները գրավեն Խանտեն, ապա շատ արագ կարող են հասնել Մեծ Բուրլուկին: Իսկ այդ դեպքում ուկրաինական կողմի համար առաջանում են ահռելի խնդիրներ. ռուսները կարող են դուրս գալ Խարկով-Չուգուեւ հատված (Քարտեզ 2):
Իսկ դա վտանգավոր է այնքանով, որ ռուսական ուժերը ներկայումս լայն ճակատով հարձակվում են նաեւ Խարկովի հյուսիսում` Վոլչանսկից մինչեւ Գլուբոկոե հատվածում: Ընդ որում, վերջին օրերին նոր ուղղություններում եւս հատելով ուկրաինական սահմանը, ինչը խոսում է հարձակման հնարավոր մասշտաբների մասին:
Ու այսքանին գումարվում է նաեւ Կուպյանսկի իրավիճակը, որտեղ ուկրաինական հակահարձակումը, որը շարունակվեց մոտ երկու ամիս, լիովին կանգնած է: Փոխարենը, ռուսները նախօրեին Օսկոլ գետի արեւելյան հատվածում գրավեցին Պետրոպավլովկան, այսօր` Պոդոլին եւ դրանից արեւելք ընկած ողջ գոտին, եւ հիմա գրոհում են Կուպյանսկ-Ուզլեվոյը: Այն գրավելու դեպքում, որը կարծես թե արդեն օրերի խնդիր է, ռուսները կվերահսկոն Օսկոլի ողջ արեւելյան հատվածը, որի դեպքում գետի արեւմտյան հատվածում Կուպյանսկը պահելու շանսեր ուկրաինական կողմը չի ունենա (Քարտեզ 3): Իսկ Կուպյանսկի գրավման դեպքում, գրեթե միանշանակ է, որ ռուսները հարձակումը կշարունակեն Չուգուեւի ուղղությամբ` փորձելով լիովին շրջապատել Մեծ Բուրլուկի ողջ հատվածը, նաեւ գուրս գալով Խարկովի հարավային թեւ:
Կարճ սած, ուկրաինական երկրորդ քաղաքի` Խարկովի գլխին մութ ամպերը թանձնանում են: Նաեւ հաշվի առնելով, որ միաժամանակ երեք հատվածում ընթացող հարձակումը պահելու համար ուկրաինական կողմն ակնհայտորեն ունի ռեզերվների սուր պահանջ: Իսկ ուժերն այս թեժ հատվածից մյուսը նետելու տարբերակը բացառվում է` երեք ուղղությունն էլ թեժ է:

