«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ նրանց նստեցրել են շտապօգնության մեքենան, չեն իմացել, թե ուր են տանում և ինչ է լինելու իրենց հետ․Ինչպես են Արցախի վերջին մոհիկան դարձած հայերը հասել հայրենիք

Հանդիպում

Հունվարի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը  Facebook-ի իր էջում հայտնել էր, որ «Լեռնային Ղարաբաղում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս Հայաստանի 1 քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցրել  է, որ նրանք բոլորը գտնվում են պետական հոգածության ներքո։ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ նրանցից երեքը տեղափոխվել են հոգեկան առողջության տարբեր կենտրոններ՝ բժշկական հետազոտման նպատակով։ Նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ։

Սոցիալական ցանցերում ՀՀ վերադարձած մեր հայրենակիցներին ճանաչող մարդիկ գրառումներ են անում՝ պնդելով, թե վերջիններս նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց տեղափոխում են Հայաստան, և որ նրանք ոչ մի դիմում չեն գրել։ Նշվում է, որ Արցախում մնացած այդ 11 քաղաքացիները նույնիսկ կարծել են, թե «իրենց տանում են սպանելու»։ Այս առնչությամբ մարդիկ հարց են բարձրացնում. արդյո՞ք սա հակասություն չի առաջացնում և ինչու է Բաքվի վարչակարգը ներկայացվում այնպես, ասես հումանիտար քայլ է կատարել։

Օկուպացված Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը, սակայն, վստահեցնում է հակառակում․

-Չնայած հայկական կողմի հայտարարությանը, թե մեր հայրենակիցներն իրենք են դիմում ներկայացրել վերադառնալու խնդրանքով, իրականությունը լիովին այլ է։ Արցախում մնացած հայերը վերջին մի քանի ամիսներին լիովին մեկուսացված են եղել։ Սա Նազիկ անունով մի կին է պատմել, որը Հայաստան տեղափոխված հայերից է։ Հիմա նա Գորիսում է, նրա հետ շփումը խիստ սահմանափակ է։ Նա պատմել է, որ տղամարդկանց և կանանց պահել են միասին՝ սոսկալի պայմաններում. պատուհանները մգեցված են եղել, սնունդը՝ վատորակ։ Գիտեմ, որ նրանցից խլել են արցախյան (հայկական) անձնագրերը, սակայն ադրբեջանական անձնագրեր այդպես էլ չեն տվել։ Գործնականում այդ մարդիկ լիովին իրավազուրկ են եղել։ Նազիկը պատմել է, որ իրենց այնտեղից բռնի ուժով են հանել, վտարել են Արցախից։ Նրա խոսքով՝ ինքը և Լեռնային Ղարաբաղում մնացած մյուսները չեն դիմել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմիններին՝ տեղափոխվելու խնդրանքով։ Նա պարզաբանեց, որ իրենց խաբել են և ապատեղեկատվություն տվել տարհանման վերաբերյալ։ Նույնիսկ երբ նրանց նստեցրել են շտապօգնության մեքենան, չեն իմացել, թե ուր են տանում և ինչ է լինելու իրենց հետ։ Նրանց ընտրության հնարավորություն չեն տվել, այլ պարզապես կանգնեցրել են փաստի առաջ, որ պետք է լքեն Արցախը։

Նախկին պատգամավորը նկատում է․

- Ուրախ եմ, որ նրանք եկել են։ Նրանց միակ ցանկությունը տանը մնալն էր։ Նրանք այնքան քաջ էին, իսկ տանը մնալու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ մնացին այնտեղ։ Արցախից բռնի տեղահանումից հետո այնտեղ մնացած այս 11 հոգին բախվել են աներևակայելի դժվարությունների։ Լինելով լիակատար մեկուսացման մեջ՝ նրանք հաղթահարել են սով, վախ և անորոշություն։ Բայց, տեսնում եք, սա էլ էր պետք՝ ևս մեկ անգամ տեսնելու ադրբեջանցիների, ադրբեջանցի բռնապետի և առհասարակ ֆաշիստական տիպի տոտալիտար իշխանության իրական դեմքը։ Վերջին հայերի տեղահանումն Արցախից ոչ թե հումանիտար քայլ է, ինչպես փորձում է ներկայացնել Ալիևը, այլ Արցախի  նպատակաուղղված մաքրում, էթնիկ զտում։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնիկ 120 հազար հայեր մահվան սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց տները։ Ադրբեջանցիները հայ են սպանում Ադրբեջանի հերոս դառնալու համար. նրանց մոտ այդպես է ընդունված։ Առավել ևս հիմա, երբ Թրամփն ուշադիր հետևում է, գովում է Ալիևին, անվանում «լավ տղա»։ Նա արդեն պետք է համապատասխանի «լավ տղայի» կերպարին։ Ահա Ալիևն էլ որոշեց Արցախից տեղահանել վերջին հայերին։ Այդպես նրանց համար ավելի հանգիստ կլինի

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան