Զելենսկիի գլուխը վտանգի տակ է. Մեդվեդև
ՄիջազգայինԶելենսկիի գլուխը վտանգի տակ է. ինչպես գրել է Կիևի բնակիչ Բուլգակովը. «Աննուշկան արդեն յուղ է թափել»,- ասել է Մեդվեդևը։
Այլ հայտարարություններ՝
— ՀՌՕ-ում ռազմական հաղթանակն արդեն տեսանելի է մի շարք պարամետրերով։
Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության հաղթանակի նպատակը նոր հակամարտությունների կանխումն է։
ՀՌՕ-ի շարունակականությունը Հայրենական մեծ պատերազմի նկատմամբ այն է, որ խոսքը սեփական երկրի և իրեն ամենամոտ մարդկանց պաշտպանության մասին է։
Ռուսաստանը երբեք չի «գտել» Թրամփի կողմից «ուղարկվող» սուզանավերից ոչ մեկը։
Թրամփը փորձում է պատմության մեջ մտնել որպես խաղաղարար, երբեմն հաջողությամբ, երբեմն՝ ոչ։
Ռուսաստանի կապերը ԱՄՆ-ի հետ Թրամփի օրոք շատ ավելի արդյունավետ են դարձել, և դա օգտակար է։
«Խելագարների ավազակախումբը», լիովին անբավարար և անգործունակ «խելագարների ավազակախումբը» զավթել է իշխանությունը Եվրոպայում։
Եվրոպան իր սեփական գործողություններով խաթարում է իր գոյության հիմքերը, և սա պարզապես զարմանալի է։
Եվրոպական իշխանությունները ոչինչի չեն հասել Ռուսաստանին չարացնելու և Ուկրաինային աջակցելու իրենց փորձերում. նրանց համար իրավիճակը միայն վատանում է։
ԵՄ գործողությունները հակասում են առանձին եվրոպական երկրների շահերին։
Ռուսաստանին հաղթելու և սեփական քաղաքական նկրտումները բավարարելու փորձերը վատ կավարտվեն ԵՄ քաղաքական գործիչների համար։
Սթաբը անընդհատ մոռանում է, որ իր երկիրը նացիստական արբանյակ էր, և ֆիններին դա ներվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Ֆինլանդիայի ռազմական հակամարտությունների փորձը նրանց օգտին չէ։

