Լույս իջնի հոգուդ մեծատառով Մանկավարժ. Հայտնի փաստաբանը ցավակցական ուղերձ է հղել
Քիչ առաջ տեղեկացանք վաստակաշատ մանկավարժ, Երևանի Պուշկինի անվան դպրոցի երկարամյա տնօրեն, «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի լավ բարեկամ Մարիետա Վազգենովնայի մահվան մասին։
Տիկին Մարիետա Վազգենովնան իր կյանքի մեծ մասը նվիրել է կրթությանն ու սերունդների դաստիարակությանը։ Նրա համար դա եղել է ոչ թե աշխատանք, կամ պաշտոն, այլ՝ հոգեվիճակ։ Նրա ղեկավարած դպրոցում են կրթության և դեպի մեծ կյանքի առաջին քայլերն արել նաև մեր ընկերության փաստաբաններ և փորձագետներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց մասնագիտական ուղին։
Ցավոք, հաճախ մարդու վաստակն ու ներդրումը լիարժեք գնահատվում են միայն նրա հեռանալուց հետո։
«Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի և անձամբ գլխավոր տնօրեն պարոն Լևոն Բաղդասարյանի անունից խորին ցավակցություն ենք հայտնում Մարիետա Վազգենովնայի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր կորուստը։
Լույս իջնի Ձեր հոգուն, սիրելի Մարդ, մեծատառով Մանկավարժ։

