«ԵԹԵ ՄԵՆՔ ՉՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱՊԱ ՈՎ ՊԻՏԻ ԱՆԻ ԴԱ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ԼԱԼԱՅԱՆ

Հասարակություն

Iravunk. com - ը շարունակում է անդրադառնալ մեր անմահ Հերոսներին, ովքեր ամենաթանկը իրենց ջահել կյանքը տվեցին հանուն մեզ բոլորիս 2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ։ Նրանցից մեկն էլ ՀԱՅԿ ԳԱԳԻԿԻ ԼԱԼԱՅԱՆՆ էր։

Անմահ հերոսի մայրը տիկին ԿԱՐԻՆԵ ՕՎՉՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. « Հայկս ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Սա նրա համար աշխարհի բոլոր մեծ ու փոքր կառույցներից, բոլոր քաղաքներից ու երկրներից ամենակարևորն ու ամենահարազատն էր։ Կապանի բոլոր հոգսերով էր տարվում, գիտեր այնտեղի բոլոր թաքնված ու գեղեցիկ տեսարժան վայրերը, որոնք իր կարծիքով դեռ անհայտ էին մարդկանց համար ու դա էլ պատճառն էր, որ բոլորին խոստանում էր տանել Կապան ու անձամբ ցույց տալ դրա գեղեցկությունն ու խաղաղությունը։ Նրա կյանքի մի մասն անցել է հենց այստեղ մանկությունը, պատանեկության մի մասը։ Սա որդուս տատիկի ու պապիկի ապրելավայրն էր, Հայկիս գովելի Կապանը... Նրա առաջին քայլերը սկսվել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել է Երևանի թիվ 185 հիմնական դպրոց, ուսումը ավարտել 195 ավագ դպրոցում։ Ուսմանը զուգահեռ սիրում էր սպորտը, որն իր կյանքում առաջնային տեղ էր գրավում։ Սպորտում հասցրել էր մի քանի հաջողություններ գրանցել։ Հաղթանակներից հետո մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ պատմում էր, թե ինչ գնով է վաստակել մեդալը, որքան շատ էր աշխատել, նպատակ դրել ու իրականացրել դա։ Որդիս ծառայության մեկնեց 2019֊ի դեկտեմբերի 25-ին։ Նա այդ օրվան այնքան էր սպասել... Ծառայության մասին գրեթե ոչինչ չէր խոսում, ոչ մի բողոք չուներ։ 2020֊ի սեպտեմբերի 27֊ին տարօրինակ անհանգստություն ու ներքին տագնապ է եղել Հայկիս ներսում, բոլորիս հետ հերթով խոսեց, սկզբում ինձ հետ, վերջում ընկերուհու Միլենայի հետ։ Միլենային ասել է. «Միլ, չեմ ուզում քեզ խաբել մահից եմ պրծել, ընկերոջս հետ գնացել էինք փամփուշտ բերելու, ետ գալու ճանապարհին 50 մետր հեռավորության վրա արկը պայթեց, մեզ բան չի եղել, մենք լավ ենք, Միլ, էնքան հանգստացա, որ ձայնդ լսեցի, հիմա հանգիստ կարող եմ գնալ» ...

Զանգը ընդհատվեց, հազար պատճառ առաջ բերեցինք, թե կապ չկա, հեռախոսի մարտկոցն է նստել, ինքն է անջատել։ Բայց ուր պիտի գնար, ինչու և երբ կգար, դա չասաց...

Սա վերջին խոսակցությունն է եղել թանկագին որդուս, որից հետո ընդամենը մի քանի ժամ անց նա անմահացել է ընկերոջ հետ, ընկերոջ հետ նրանք փորձել են կենդանի վահան դառնալ իրար համար, ցավոք արկի հարվածը չի խնայել ոչ մեկին, ոչ Հայկիս, ոչ էլ Կամոյին։ Զինվորական երդմանը հավատարիմ մնացած որդիս, անձնվիրաբար ծառայեց իր հայրենիքին, հանուն նրա չխնայեց իր ջահել կյանքը ու հավատարիմ մնաց իր առաջնորդությանը.

«ԵԹԵ ՄԵՆՔ ՉՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱՊԱ ՈՎ ՊԻՏԻ ԱՆԻ ԴԱ»...

Ինչ էլ լինի, որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է մեր ցավը շատ խորն է ու երբեք չի սպիանա, ինձ հերոս պետք չէր, իմ որդին էր ինձ պետք»։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ... 

Հերոսի մայրը վերջում ուրախալի լուր էլ հայտնեց «Օրերս մեր ընտանիքում մի նոր լույս է բացվել, ծնվեց անմահ հերոս որդուս Հայկի եղբոր Դավիթի որդին, նրան տվեցինք Հայկիս անունը, նա մեծանալով կիմանա, թե ինչպիսի հերոս հորեղբայր է ունեցել ու պատվով կկրի նրա անունը»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում