Մենք դեռ կարող ենք ձևացնել, թե ազատ երկրի ազատ քաղաքացիներ ենք. երազելը դեռ արգելված չէ մեծ բանտում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՆերքաղաքականԱրգելափակելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Նիկոլի իշխանությունը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բանտի, այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ երկրի բնակիչներն այլևս ոչ թե քաղաքացիներ են, այլ՝ բանտարկյալներ։
«Նիկոլի իշխանությունն է որոշում, թե ով կարող է դուրս գնալ և ով՝ ոչ։ Կամ թե ով ինչով պետք է զբաղվի մեծ բանտում։
Ցավոք, ասվածն ամենևին չափազանցություն չէ։ Հենց դա էր իշխանությունների որոշման գլխավոր ուղերձը, էությունը։
Իհարկե, մենք դեռ կարող ենք ձևացնել, թե ազատ երկրի ազատ քաղաքացիներ ենք։ Կարող ենք կարծել, թե շուտով տեղի կունենան աշխարհի ամենաժողովրդավար ընտրություններն ու բոլորի համար այդքան ատելի իշխանությունը կհեռացվի։ Այո, կարող ենք. երազելը դեռ արգելված չէ մեծ բանտում։ Դեռ…»,- նշել է Մելիք-Շահնազարյանը։

