Այսօր Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը հավանաբար չի կայանա. Reuters
ՄիջազգայինԱյսօր Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը, ըստ ամենայինի, չի կայանա։ Reuters-ը այս եզրակացությունն է անում այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Վաշինգտոնից սպասում է լրացուցիչ տեղեկատվության` հետագա խաղաղ բանակցությունների վերաբերյալ և ակնկալում է հաջորդ շաբաթ անցկացնել հետագա հանդիպումներ։
Շաբաթ օրը Ֆլորիդայում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը գլխավորեց ներկայացուցիչների թիմը, որը բանակցություններ վարեց Կրեմլի դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի հետ և քննարկումները որակեց որպես «արդյունավետ և կառուցողական»։

