Իրականում ինչ ցույց տվեց Էպշտեյնի գործով նոր ֆայլեր հրապարակումը
ՄիջազգայինԷպշտեյնի գործով նոր ֆայլերը, որոնք նախօրեին հրապարակեց ԱՄՆ արդարադատության նախարարությունը, կարող է իսկական դետոնատոր դառնալ չափազանց խոշոր պայթյունենրի համար:
Այդ ֆայլերը եկան ավելորդ անգամ ապացուցելու, ու իրականում իրավիճակը շատ, շատ ավելի վատ է, քան այն «մանր-մունր» մեղադրանքները, որոնք կան Թրամփի հասցեին` անչափահասի բռնաբարություն կամ նման բաներ:
Նոր փաստաթղթերում սկսել են հայտնաբերել շատ ավելի սարսափելին` խմբային սպանությունների, մարդակերության և սատանայական ծեսերի ապացույցներ։ Ընդ որում, դրանց հիմնական մասնակիցները ոչ թե հետամնաց մարգինալացված դեմքերն են, այլ այսպես կոչված ԱՄՆ, ավելի կոնկրետ` Արեւմտյան աշխարհի էլիտան՝ քաղաքական գործիչներ, միլիարդատերեր և մեդիա մագնատներ։ Մարդիկ, ովքեր կառավարում էին եւ խոշոր հաշվով, դեռ կառավարում են աշխարհը` այն վերակառուցելով իրենց «ճաշակով»:
Ամենազարմանալին այն է, որ այս ամբողջ «հզոր խումբը» (որը, ի դեպ, ներառում էր բրիտանացի արքայազներին, քլինթոններին, Բիլ Գեյթսին, Բուշին և նույնիսկ Մասկին) չկարողացավ իրենց կեղտոտ լվացքը պահել հարային տեսադաշտից...
Ու այստեղ գալիս ենք ամենագլխավորին: Էպշտեյնի գործը (իսկ ո՞վ է ասել, որ նման այլ էպշտեյններ չկան, որոնք դեռ նոր են բացահայտվելու) եկավ հուշելու, որ այդ ողջ կոմպրոմատային բազայի հաշվին հենց նրանք` աշխարհի այդ տեսանելի կաղավարիչներն են իրենց հերթին գտնվել կոմպրոմատային ազդեցությունների տակ, այն է` ենթակայի կարգավիճակում: Այն է, որ կան այդ «համաշխարհային էլիտայից» ավելի վեր գտնվող տիկնիկավարներ, ովքեր ստեղծել եւ հանգիստ կառավարում էին, ինչպես Փիլիսոփա Ալեքսանդր Դուգինն է բնութագրում, իրենց «Սատանայի քաղաքակրթությունը»:
Ուրեմն, ինչո՞ւ այդ տիկնիկավարները թույլ տվեցին, որ իրեց ձեռքին գտնվող կոմպրոմատային այդ աննախադեպ փաթեթը, որի հաշվին իրականում կառավարում էին աշխարհը, հայտնվի հանրային դաշտում: Իրե՞նք որոշեցին դա բացահայտել` գնալով հին էլիտան ոչնչացնելու ճանապարհով: Թե՞ այլ ուժեր կան, ովքեր այդ տիկնիկավարներին զրկեցին իրենց կարեւորագույն գործիքներից մեկից:
Մեկ բան հաստատ է. Թրամփը նախընտրական խոստում էր տվել եւ այդ փաթեթը բացահայտել: Ճիշտ է, հետո փորձեց դեմ գնալ նաեւ իրեն հարվածի տակ դնող այդ քայլին. ի վերջո, դրանում խոսվում է, օրինակ, այն մասին, որ Թրամփի երեխաները եւս, բացի Թրամփից, այցելել են Էպշտեյնի կղզի։ Կամ այն ֆայլերը, որտեղ խոսվում է այն աղջիկների մասին, որոնց «սեռական ամրությունը» Թրամփը, իբր, ստուգել է։ Եվ ավելին. որոշ տեղեկությունների համաձայն, նրանք կարող էին սպանվել և թաղվել նրա գոլֆի դաշտում...
Բայց Թրամփի մոտ չստացվեց այդ ամենն արգելափակել: Իսկ սա խոսում է այն մասին, որ նա եւս ենթակայի դերում է, այն է` այս թեւում էլ կան տիկնիկավարներ: Ուրիշները, ոչ այն տիկնիկավարները, որոնց համար այդ կոմպրոմատային փաթեթը կառավարման կարեւորագույն գործիք էր:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, որ այս մի խումբ տիկնիկավարները կռվում են այն մյուս խմբի հե՞տ, եւ մարտադաշտն էլ ողջ աշխարհն է ու զոհվում են միլիոնները:
Չնայած, կարող է ավելի պարզունակ տարբերակը լինել` դա ոչ թե կռիվ է այդ բառի բուն իմաստով, այլ ազդեցության վերաբաժանում. թեւերից մեկը մի փոքր շատ է վերցրել, հիմա ստիպում են հետ տալ:

