Starlink-ի հետ համատեղված ռուսական նոր BM-35 անօդաչուները գրոհել են Միրգորոդի օդանավակայանը
ՄիջազգայինՈւկրաինական բանակի համար հիմնական կապի համակարգ դարձած ամերիկյան Starlink-ի հետ համատեղված ռուսական նոր BM-35 գրոհային անօդաչու թռչող սարքերն անխոչնդոտ գրոհել են Միրգորոդի օդանավակայանը: Խոցվել են ուկրաինական ինքնաթիռները և ռադարները:
Այսպես, ուկրաինական OSINT վերլուծաբանները վերլուծել են երեկվա RVvoenkor-ի տեսանյութը, որը ցույց է տալիս BM-35 (70) հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքերի կողմից տեսախցիկով և Starlink-ով հագեցած հարվածների շարք Սու-27 կործանիչներին, F-16 ուսուցողական մեքենային և տարբեր տեսակի ռադարներին։
Կադրերում երևում է ուկրաինական ինքնաթիռների և ռադարների ոչնչացումը Միրգորոդի օդանավակայանում և շրջակա տարածքում BM-35 (70) անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք հեռակառավարվում են իրական ժամանակում Starlink-ի միջոցով։
Հարձակում սահմանից 160 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտի վրա է, եւ այդ ողջ թռիչքի ընթացքում ուկրաինական ռադարները չեն կարողացել հայտնավերել անօդաչուները:
«Նպատակակետերի թվում են երկու Սու-27 կործանիչներ և մեկ F-16 (շահագործումից դուրս բերված)։ Այնուամենայնիվ, ռադարները, հավանաբար, իրական են»։ «Ռուսները, որոնք ունեն BM-35-ներ, ակտիվորեն կիրառում են մարտավարություն, որը նման է ուկրաինական «Ուրվական» անվանումով հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների կողմից կիրառվող մարտավարությանը, որոնք պարբերաբար նմանատիպ հարձակումներ են իրականացնում Ղրիմի և Դոնբասի թիրախների վրա: Եվ սա իրական խնդիր է Ուկրաինայի համար», - տագնապով նշում են թշնամու աղբյուրները:

