Լսել են ձայն, չգիտեն՝ որտեղ է այն. ինչպես իշխանությունները խճճեցին ԶԼՄ-ներին

Վերլուծություն

Հայաստան-Իրան սահմանային վերջին աղմկոտ միջադեպը կրկին ցույց տվեց․քաղաքական նարատիվի հետեւից ընկնելով՝ իրական անվտանգության ճարտարապետությունն անտեսվում է:

Բոլորովին վերջերս՝ հունվարի 20-ին Մեղրիի շրջանում Հայաստան-Իրան սահմանն ապօրինի հատելու փորձի պատմությունը բացահայտեց ոչ միայն միգրացիոն քաղաքականության խոցելիությունը, այլեւ շատ ավելի խորքային խնդիր՝ իշխանությունների ձգտումն իրականությունը փոխարինել իրադարձությունների համար հարմար քաղաքական տարբերակով։ Պարզվում է՝ խոսքն իրականում Իրանից Հայաստան ներթափանցման մասին չէ, այլ Հայաստանի տարածքից դեպի Իրան սահմանն ապօրինի հատելու փորձի մասին, ինչը սկզբունքորեն փոխում է տեղի ունեցածի գնահատականը։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Ֆորմալ առումով սա հնչում է ճիշտ, սակայն նման մեկնաբանությունը հարցեր է առաջացնում նրանց մոտ, ովքեր պատկերացնում են, թե իրականում ինչպես է կազմակերպված երկրի հարավային սահմանների պաշտպանությունը։ Հայաստան-Իրան սահմանը ոչ թե քարտեզի վրա գծված վերացական գիծ է եւ ոչ էլ տարածք, որտեղ որոշումները կայացվում են իրավիճակային կերպով։ Դա տարիներով ձեւավորված անվտանգության կոնկրետ ճարտարապետություն է, որը ամրագրված է պետական սահմանների պահպանության վերաբերյալ գործող միջպետական համաձայնագրերով։

Այս հատվածում, ներառյալ Մեղրիի ուղղությունը, փաստացի վերահսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահ ստորաբաժանումները։ Այս համակարգը չի չեղարկվել, չի ապամոնտաժվել եւ շարունակում է գործել՝ անկախ ընթացիկ քաղաքական հռետորաբանությունից։ Ելնելով դրանից՝ տրամաբանական է ենթադրել, որ հենց նրանք, ովքեր ֆիզիկապես ծառայում են սահմանագծում, առաջինն են հայտնաբերել ապօրինի հատման փորձը եւ կանխել այն։

Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ հարավային հատվածի իրավիճակին ծանոթ հենց ռուս սահմանապահներն են հունվարի 20-ին ձերբակալել յոթ օտարերկրյա քաղաքացու, որոնք փորձում էին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատել դեպի Իրան։ Դրանից հետո ձերբակալվածները փոխանցվել են հայկական կառույցներին՝ հետագա դատավարական գործողությունների համար՝ քրեական գործի հարուցում եւ կալանք: Այս համագործակցության սխեման տարիներ շարունակ կիրառվել է եւ երբեք հարցեր չի առաջացրել՝ մինչեւ այն պահը, երբ քաղաքականությունը սկսեց փաստերից վեր դասվել։

Այսօր, սակայն, շեշտադրումները գիտակցաբար փոխվում են։ Երկարատեւ հակառուսական կուրսի մեջ գտնվող օրվա իշխանությունները նախընտրում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես, հարավային սահմանների անվտանգությունն ապահովվում է բացառապես ազգային ուժերով։ Ռուս սահմանապահների իրական դերի ընդունումը քանդում է այդ կերպարը եւ ակնհայտորեն ցույց տալիս․արտաքին գործոնի բացակայության պայմաններում համակարգը դեռեւս լիարժեք չի գործում։

Այս ֆոնին ԶԼՄ-ների մի մասը գնաց պաշտոնական ձեւակերպումների մեխանիկական վերարտադրման ճանապարհով՝ չփորձելով հասկանալ միջադեպի օբյեկտիվ կողմը, որը կապված էր Բանգլադեշի, ոչ թե Իրանի քաղաքացիների ձերբակալության հետ: Մանրամասների մեջ չմտնելով եւ փաստական կողմը չվերլուծելով՝ լրագրողները սահմանափակվեցին մամուլի հաղորդագրությունների նույնությամբ վերարտադրելով։ Արդյունքում հասարակությունը ստացավ խեղաթյուրված պատկեր՝ դասական դեպք, երբ լսել են ձայն, չգիտեն՝ որտեղ է այն:

Առանձին ուշադրության է արժանի նաեւ ձերբակալվածների կազմը. առկա տեղեկությունների համաձայն՝ խոսքը Բանգլադեշից եւ Հնդկական ենթամայրցամաքի երկրներից եկած անձանց մասին է։ Սխեման վաղուց հայտնի է․օրինական մուտք Հայաստան, ապա երկրի օգտագործում որպես հարմար միջանցք ապօրինի միգրացիա կազմակերպելու համար, իսկ հետո՝ անօրինական տեղափոխման փորձեր դեպի ավելի բարեկեցիկ պայմաններ փնտրող ուղղություններ։ Այս շղթայում Հայաստանը հաճախ հանդես է գալիս ոչ թե որպես վերջնակետ, այլ որպես տարանցիկ տարածք։

Այս միջադեպը միայն ընդգծեց համակարգային խնդիրը. փափուկ միգրացիոն օրենսդրությունը, տարանցիկ հոսքերի թույլ վերահսկողությունը եւ ռիսկերի մասշտաբը ընդունելու ցանկության բացակայությունը երկիրը դարձնում են խոցելի։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի հարեւան երկրներում միգրացիոն օրենսդրությունը զգալիորեն ավելի խիստ է, իսկ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժի վերահսկողությունը կառուցված է շատ ավելի հետեւողական կերպով, ինչը միայն ուժեղացնում է հակադրությունը եւ ընդգծում բացերի առկայությունը։

Փաստերը մնում են փաստեր․եթե չլիներ ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստան-Իրան սահմանին, ապօրինի հատման փորձը մեծ հավանականությամբ կհաջողվեր։ Սա չընդունելն անկախության դրսեւորում չէ, այլ քաղաքական ինքնախաբեություն։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում մեկ այլ հանգամանք. սարսափելի է պատկերացնել, որ գործող իշխանությունը կամ չի գիտակցում նման միջադեպերի հետ կապված սպառնալիքների ամբողջությունը, կա՛մ էլ գիտակցաբար նախընտրում է դրանք անտեսել՝ հանուն քաղաքական կոնյունկտուրայի։ Իրական անվտանգությունը սկսվում է ազնիվ խոսակցությունից։ Հայաստանին անհրաժեշտ է միգրացիոն քաղաքականության վերանայում, սահմանների պահպանության ուժեղացում եւ գործող անվտանգության համակարգի սթափ գնահատում՝ առանց վարդագույն ակնոցների եւ ցանկալին, իբրեւ իրականություն ներկայացնելու։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ոչ թե հռչակագրերի ընդունման, այլ պետության իրական պաշտպանության մասին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում