Սլավյանսկի արեւելքում ուկրաինական բանակը մոտ է կատաստրոֆային (Քարտեզ)
ՄիջազգայինՍլավյանսկի Նիկիֆորովկայի և շրջակա անտառապատ տարածքների համար մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնում է ուկրաինական ռազմական աղբյուրը:
«Ռուսական ուժերը նաև փորձում են շրջապատել Բոնդարնեի և Պրիվոլյեի միջև գտնվող «գրպանում» գտնվող ուկրաինական բանակի հենակետերը»,- մանրամասնում է աղբյուրը։
Իրականում ուկրաինական աղբյուրը, սովորականի պես, մի փոքր այլ պետկեր է ներկայացնում: Այն է` ռուսական ուժերն արդեն փաստացի գրավել են Նիկիֆորովկան, որն ուկրաինական կողմի համար չափազանց մռայլ փաստ է: Այնսինքն, Նիկիֆորովկայից հետո բացվում է Ռայ-Ալեքսանդրովկայի ճանապարհը: Այս ուղղությամբ այլեւս չկան բնակավայրեր, որոնցից ուկրաինական ուժերը կկարողանան կառչել: Իսկ բաց դաշտում պաշտպանություն կազմակերպելը ձմեռային պայմաններում գրեթե անլուծելի խնդիր է: հաշվի առնելո նաեւ, որ Նիկիֆորովկայից մինչեւ Ռայ-Ալեքսանդրովկա ընդամենը 4-5 կմ է:
Իսկ Ռայ-Ալեքսանդրովկան Սլավյանսկւ արեւելյան թեւում ամենավճռական նշանակություն ունեցող բնակավայրն է: Այն հիմնական ճանապարհային հանգույցն է, որը կորցնելու դեպքում այդ բնակավայրից արեւելք ընկած ուկրաինական բոլոր ուժերը մնում են առանց մատակարարումների: Գործնականում, օպերատիվ շրջապատման մեջ (Քարտեզում): Իսկ ահա ռուսները, Ռայ-Ալեքսանդրովկան գրավելով, դուրս են գալու Սլավյանսկի անմիջական արեւելյան մատույցներ:

