Վստահ եմ, որ հավատավոր ժողովուրդը վաղն այստեղ մասնակցելով Սուրբ Պատարագին՝ իր ներկայությամբ պաշտպանելու է Սուրբ Աստվածածինը. Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Այսօր վաղ առավոտից գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ գտնվում ենք Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացնում։ Մոտենալով վերջիններիս՝ պահանջել եմ պարզաբանում, թե ինչով է պայմանավորված նրանց ներկայությունը եկեղեցու մերձակայքում։

Աշխատակիցները խնդրեցին, որպեսզի պարզաբանումների համար դիմեմ իրենց վերադասին։ Փորձեցի կապ հաստատել ռազմական ոստիկանության պետի և պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հետ, բայց զանգերս մնացին անպատասխան։

Տեղեկացա, որ ՊՆ֊ից փոխանցել են լրատվամիջոցներին, թե իբր ամեն ինչ նորմալ է, և որ ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերի տարածքում իրականացնում են բնականոն ծառայություն։ Փաստորեն, եկեղեցին այս իշխանությունների ընկալումներում կարող է լինել զորամաս։

Հավատավոր ժողովուրդը, որը չի դադարում այցելել Ս․ Աստվածածին, ապշած է, թե ինչ գործ ունի ռազմական ոստիկանությունը եկեղեցու տարածքում։

Չի բացառվում, որ ինչպես Հովհաննավանքը բռնագրավվեց սրանց կողմից, այդպես էլ փորձ է արվում «սեփականացնելու» Մայր Աթոռին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ֊ի միջոցով։

Ակնհայտ է, որ սա կապված է փետրվարի մեկից զինված ուժերում հոգևոր ծառայության կարգը փոփոխելու որոշման հետ, որի համաձայն կդադարեցվի Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը։

Ըստ էության, Սուրեն Պապիկյանը երեկ ստորագրել է մի ապօրինի հրամանագիր, որով վերացվում է գնդերեցների գունդը։

Սա հերթական հարվածն է ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Արդեն ութ տարի է, ինչ սրանք բոլոր ճղճիմ և ապօրինի միջոցներով փորձում են խարխլել 1700-ամյա ազգային և հոգևոր ինստիտուտի հիմքերը։

Սա ձեր դեմ է աշխատելու, չե՛ք հաջողելու։ Հայ Առաքելական եկեղեցին այս փորձությունն էլ է հաղթահարելու։ Վստահ եմ, որ հավատավոր ժողովուրդը վաղն այստեղ մասնակցելով Սուրբ Պատարագին՝ իր ներկայությամբ պաշտպանելու է Սուրբ Աստվածածինը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում