ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՎԱՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿՅԱՆԸ
ՍպորտՀանկարծամահ է եղել վաստակավոր մարզիչ, բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար, «Հայաստան» մարզական ՀԿ Վանաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿՅԱՆԸ։ Այս ցավալի լուրը Iravunk. com - ի մարզական լրագրողին հայտնեց վաստակավոր մարզչի եղբոր դուստրը Լուսինե Բարատյանը։ Ռուդոլֆ Խաչիկյանը կեսդարյա աշխատանքային ուղին կարող էր շարունակել արձանագրելով նոր ձեռքբերումներ։ Հմուտ ղեկավար էր, պատասխանատու անձնավորություն։ Նրա անխոնջ աշխատանքի արդյունքում կազմակերպվել են բազում հուշամրցաշարեր, բազմաբնույթ միջոցառումներ, որոնք հարթել են նրա սաների ճանապարհը, դեպի մեծ սպորտ։ Նախաձեռնող էր և լուռ իրականացնող։ Հոգեհանգիստը կկայանա փետրվարի 1-ին, ժամը 17։00 ֊ին, Վանաձորի «Շալտա» սգո սրահում, հուղարկավորությունը փետրվարի 2֊ին, ժամը 13։00֊ին։ Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, սաներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

