«Աստծո գործերի մեջ են մտնում, պետք է զգույշ լինեն». Տեր Ռուբեն քահանա Գասպարյան

Թեմա

168.am-ը գրում է․

 

Երեկ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնել էր, որ Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

 

«Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից»,- հայտնել էր հոգևորականը։

 

Առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Ռազմական ոստիկանությունն այցելել է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ իր ծառայությունն է մատուցում Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

 

Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը խոսելով Պաշտպանության նախարարի այս որոշման մասին, նկատեց՝ նման որոշում կայացնելը ճիշտ չէ։

 

«Խորհրդային Միության բանակում կային Զորամասի հրամանատարի տեղակալներ, ովքեր քարոզում էին համայնավարության կանոններ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, այնպես եղավ, որ եկեղեցին բանակներում ներդրեց գնդերեցների ինստիտուտը՝ ազգային ոգին և հավատքը քարոզելու համար։ Ես էլ եմ այդ փուլն անցել, երբ Մարալիկում էի ծառայում, այցելել եմ զորամասեր։

 

Տարիներ շարունակ բանակում այս ինստիտուտը գործում էր, հանելը՝ սխալ է, կամ ինչո՞ւ հանեցին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, սխալը սխալի հետևից։ Ի՞նչ վատ է, որ մեր եկող սերունդները շատ լավ տեղյակ լինեն իրենց եկեղեցու պատմությունից։

 

Մեր եկեղեցին բավականին լուրջ կառույց է, դարավոր հաստատություն է, այդպես «մեկ աչքով» չպետք է նայել։ Հայ Առաքելական եկեղեցին դարերի ընթացքում է ձևավորվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը։

 

Ըստ քահանայի, պետք է իշխանությունը պատասխանի, թե ինչ նպատակ է հետապնդում բանակից գնդերեցների ինստիտուտը հանելով, բայց մեկ բան պետք է իմանան, որ Հայ Առաքելական եկեղեցին միշտ ազգի կողքին է եղել, նույնիսկ, երբ պետություն չի եղել, պետական խնդիրները եկեղեցին է լուծել, ազգին առաջնորդել ու պահել։

 

«Հիմա, եթե որոշ եկեղեցականներ մտել են քաղաքականության մեջ, սա չի նշանակում, որ եկեղեցին այդ հոգևորականներն են։ Չի կարելի դեմ գնալ եկեղեցուն, եթե Քրիստոսը դեմ գնար եկեղեցուն, ապա բոլորն էլ կործանվելու էին։ Ինչ վերաբերում է վատ հոգևորականներին, ապա նրանք եկեղեցու կանոնագրքի համաձայն՝ պետք է պատժվեն, բայց դա պետք է եկեղեցին անի, այլ ոչ թե երկրի ղեկավարը։

 

Եկեղեցին Քրիստոսի խորհրդավոր մարմինն է, որը ձևավորվել է առաջին դարում՝ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների նահատակությամբ։ Հիմա ես, իհարկե, դեմ եմ, որ եկեղեցական ժողովները տեղի ունենան դրսում, դրանք պետք է Մայր Աթոռում անցկացվեն, սակայն հաշվի առնելով իրավիճակը, այս որոշումը հասկանալի է։

Փաշինյանը հարցեր ունի, թող գնա նստի ու Վեհափառ հայրապետի հետ խոսի, որովհետև սա մեր ազգին ու պետությանը պատիվ չէ, երբ ինքը նման հուժկու պայքար է մղում եկեղեցու դեմ, պատճառը ո՞րն է։ Ասում է՝ Վեհափառը երեխա ունի, իսկ Առաքել սրբազանը չունի՞, կամ Արման Սարոյանը, որ հիմա իշխանության կողքին է, Վեհափառն է մեղավոր, որ նման մարդու ձեռնադրել է։ Այդ մարդն ընտանիք է քանդել, դուք դա գիտե՞ք, ժամանակին կեղծավորությամբ Վեհափառին գովում էր, հիմա էլ արդեն դեմ է գնում։

 

Երբ Միքայել սրբազանին կալանավորում էին, գոռում էր, թե՝ «այս ի՞նչ եք անում», հիմա թողել է եկեղեցին՝ անցել է իշխանության կողմը։ Վեհափառն է իրեն եպիսկոպոսական իշխանություն տվել, հիմա էլ նստել ու գրում է Վեհափառի դեմ։ Կամ՝ 10 եպիսկոպոսները, եթե խիստ մոտենանք, ապա նրանք վեղար կրելու իրավունք չունեն»,- հավելեց հոգևորականը։

 

Տեր Ռուբենը նաև ասաց՝ հոգևորականը կարգալույծ է արվում, դիմում է դատարան, դատարանն էլ բավարարում է նրա միջնորդությունը, մինչդեռ պետությունը որևէ իրավունք չունի միջամտելու եկեղեցու որոշումներին։

 

«Վերջում իշխանությունը ժողովրդի հետ է խնդիր ունենալու, քանի որ մեր ժողովուրդը եկեղեցասեր է, մեր Վեհափառն էլ ներկայացնում է եկեղեցին, Աստծո գործերի մեջ են մտնում, պետք է զգույշ լինեն։ Այնպես պետք է անեն, որ ազգին ցնցումների չտանեն, 10 եպիսկոպոսները Վեհափառի ձեռնադրումն ընդունել են, բայց կարգալուծությունները չեն ընդունում, սա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ»,- ընդգծեց տեր Ռուբեն քահանա Գասպարյանը։

 

Նյութի աղբյուր՝ https://168.am/2026/01/31/2353913.html

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում