«ԼԻՆԵԼՈՎ ՇԱՏ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐ, ՓՈՐՁԵԼ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆ

Հասարակություն

Iravunk. com -ը շարունակում է անդրադառնալ մեր անմահ Հերոսներին, ովքեր ամենաթանկը իրենց ջահել կյանքը տվեցին հանուն մեզ բոլորիս 2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ։Նրանցից մեկն էլ ԱՐԱՄ ՏԱՐՈՆԻ ԹՈՐՈՍՅԱՆՆ էր։ Անմահ հերոսի հորաքույրը տիկին ԱԻԴԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.

«Արամը ծնվել է 2002 թվականի հունվարի 19-ին, Երևանում ։Գերազանցությամբ ավարտել է դպրոցը և 2020-ի հուլիսի 3-ին Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի երկրորդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայում էր Արցախում, Հադրութի զորամասում։ 44-օրյա դաժան պատերազմի հենց սկզբից մինչև վերջին օրը, անձնվիրաբար մասնակցել է Արցախյան գոյամարտին։ Սկզբից կռվել է Հադրութում, ապա ցուցաբերելով բացառիկ ուժ և խիզախություն, հրամանատարի հրամանով տեղափոխվել է Շուշի Քարինտակի թեժ մարտերին մասնակցելու։ Պատերազմի ժամանակ մեծաթիվ վիրավոր մարտական ընկերների է դուրս բերել նենգ թշնամու նշանառության տակ գտնվող հատվածից, վտանգելով իր կյանքը։ Ամենածանր օրերին տեղափոխվել է Շուշիի կենտրոն։ Նոյեմբերի 7-ի առավոտյան, բեկորային վնասվածք է ստացել ձախ ուսի հատվածում։ Ստացել է մարտը թողնելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հրաման, բայց համառել է և վիրակապվելուց հետո կրկին շարունակել է իրեն վստահված դիրքի պաշտպանությունը։ Երեկոյան ստացել է ոտքի շատ ծանր հրազենային վիրավորում։ Դրանից հետո, դիրքը կրկին չթողնելով, փորձել է դիմակայել նենգ թշնամու դեմ, որից հետո մնալով շրջափակման մեջ, զոհվել է հերոսաբար։ Կյանքով լեցուն երիտասարդ էր Արամը, ուներ շատ երազանքներ, որոնք ցավոք սրտի այդպես էլ մնացին անկատար։Քանի որ Արամի համար հայրենիքի ազատությունն ու ազգի արժանապատվություն ամենաթանկն էին, նա գերադասեց հերոսանալ ու իր անունը ոսկե տառերով գրեց անմահ հերոսների շարքում։ Ռազմական ոգին բարձր պահելու համար, Արամը հետմահու արժանացել է «Մարշալ Բաղրամյան» և «Մարտական ծառայության» մեդալների։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում