Ռուսները Դնեպրոպետրովսկի մարզում գրոհել են երկաթուղային լոգիստիկ հանգույցը
ՄիջազգայինԴնեպրոպետրովսկի մարզում ուկրաինական երկաթուղային կարեւոր լոգիստիկ հանգույցը ենթարկվել է հարձակման։
Սինելնիկովե կայարանի մոտակայքում մարտական անօդաչու թռչող սարքերի հարվածները վնասել են էլեկտրագնացքների վագոնները, բեռնատար վագոնները, շոգեքարշերը, գծերը, էլեկտրացանցերը, վարչական և արդյունաբերական շենքերը։
Երկաթուղային հանգույցի վրա հարձակման հետևանքով չեղարկվել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի միջև գնացքների ողջ երթևեկությունը։

