Քանի՞սն են հավատում Նիկոլի կողմից քրիստոնեական եկեղեցու բարենորոգմանը…

Հրապարակախոսություն

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն ուզում է զավթել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ի՞նչ անի… Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, իր նման Սատանայի ծառա շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին վաճառի կամ նվիրի՞, ինչպես Արցախի Հանրապետությունը, մեր բազմադարյան եկեղեցիներով, վանքերով, սրբավայրերով հանդերձ վաճառեց կամ նվիրեց, միով բանիվ, պետական դավաճանությամբ հանձնեց Ալիեւին, Ադրբեջանին… Ինչպես եւ նույն կերպ՝ պետական դավաճանությամբ, հանձնեց Հայաստանի տարածքները:

Վարկաբեկիչ կոմպրոմատների ուժով կամ ճնշմամբ իր հետեւից գցած, Ամենայն հայոց կաթողիկոսին դավաճանած մի խումբ «հոգեւորականների» հետ ուզում է զավթել մեր Եկեղեցին, որ ի՞նչ անի, բարենորոգի՞… Քանի՞սն են հավատում սատանայապաշտ Նիկոլի կողմից քրիստոնեական Եկեղեցու բարենորոգմանը…

Այո, «հոգեւորականներ» բառը չակերտավորեցի, որովհետեւ ինձ համար որեւէ նշանակություն չունի, որ նրանք այս պահին դեռ կարգալույծ արված չեն, ես նրանց այլեւս չեմ ընկալում որպես հոգեւորականներ, նրանք ինձ համար դադարել են հոգեւորականներ լինելուց: Թե առարկություն ունեն, թող գան ուղիղ եթերում բանավիճելու:

Նրանց, ովքեր դեռ հավատում են, թե Նիկոլը Եկեղեցին ուզում է բարենորոգել, նախ խորհուրդ կտամ նկատի ունենալ եւ երբեք չմոռանալ, որ չի կարող Եկեղեցու բարենորոգում լինել այն հակասահմանադրական, ավելին՝ հանցավոր ճանապարհով զավթելու միջոցով:

Երկրորդ. խորհուրդ կտամ աչքի առաջ ունենալ Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի (չարախմբի) կողմից բարենորոգման շիրմայի ներքո ու դարձյալ նույն կերպ Սամվել Կարապետյանից զավթված մեկ այլ կառույց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը: Հը՞, բարենորոգեցի՞ն…

Երեւանում դեկտեմբերին ձմեռը, ըստ էության, դեռ չէր սկսվել, չկային սառնամանիքներ, հակառակը՝ դեկտեմբեր ամսվա ջերմաստիճանային իրավիճակը նկատի ունենալով, կարող ենք ասել, որ ամիսը դեկտեմբերի համար նույնիսկ շատ տաք էր: Դեկտեմբերի 26-ին, երբ առավոտյան մի քիչ մանրափաթիլ ձյուն եկավ, ուշ երեկոյան արդեն նույնիսկ տաք էր, դրսում դրական ջերմաստիճան՝ Ցելսիուսի սանդղակով 1 աստիճան, այսինքն՝ էլեկտրական ցանցերը ծանրաբեռնված չէին (էլ չենք խոսում այն մասին, որ բնակչությունը ջեռուցման նպատակով հիմնականում օգտագործում է էլեկտրաէներգիայից էժան գազ): Բայց արի ու տես, որ ՀԷՑ-ում բաժանորդների սպասարկումը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է՝ վթարային անջատումներ, հետո պլանային անջատումներ, հետո դարձյալ վթարային անջատումներ:

Դեկտեմբերի 17-ին, 18-ին էլեկտրաէներգիայի 6-12 ժամյա վթարային անջատումներ են եղել Երեւանի Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն եւ այլ վարչական շրջաններում, նույնը նաեւ՝ դեկտեմբերի նախավերջին շաբաթվա ընթացքում, զուգորդված պլանային անջատումներով: Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 28-30, էլեկտրաէներգիայի համընդհանուր անջատումներ էին Էրեբունի վարչական շրջանում: Մեկ բառով՝ աղետ, ինչպես երկրիս գլխին աղետ է դարձել Նիկոլ հայադավն իր ոհամակով (չարախմբով) հանդերձ:

ՀԷՑ-ի 180 հեռախոսահամարին զանգահարել գրեթե հնարավոր չէ, կարող է, նույնիսկ 20 րոպե անընդմեջ զանգահարես ու չկարողանաս կապ հաստատել, պատճառը՝ հեռախոսագծի ծանրաբեռնվածությունը, անջատումները եւ բողոքները չափազանց շատ են: Իսկ երբ հաջողվում է կապ հաստատել, փորձում են արդարանալ՝ վթար է: Կարծես վթարն արդարացում է, մինչդեռ պետք է այնպես աշխատել, որ վթար չլինի, մարդկանց, կազմակերպություններին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վնաս չպատճառվի, ընդ որում, հաճախ բավական լուրջ վնաս: Պետք է ժամանակին մաշված, փչանալու եզրին գտնվող տրանսֆորմատորները եւ այլ մասերը, էլեկտրալարերը, հանգույցները ստուգվեն, նորոգվեն կամ փոխվեն, դրանց պատշաճ սպասարկում իրականացվի, որպեսզի վթարներ չլինեն, եւ ոչ թե վթարների դեպքում արդարանալ նրանով, որ վթար է եղել: Ահա եւ ձեզ Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի կողմից ՀԷՑ-ի բարենորոգումը:

Քաղաքամայր Երեւանի բարենորոգմա՞նն անդրադառնանք... Հատկապես բարձրահարկերի փաստացի չվերահսկվող շինարարության հետեւանքով փոշու մակարդակը Երեւանում նաեւ 2025 թվականին ահավոր էր: Շատ մարդիկ պարզապես շնչահեղձ էին լինում, հատկապես ծանր էր բրոնխիալ ասթմա եւ շնչառական ալերգիա ունեցողների վիճակը: Կասկածից դուրս է, որ ալերգիա ունեցողների մի մասի մոտ հիվանդությունն ավելի սրվեց ու վերաճեց ալերգիկ ռինիտի:

Ոմանց շինարարական բիզնեսի, շահույթների եւ գերշահույթների համար մենք ստիպված վճարեցինք մեր առողջությամբ, մինչդեռ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը եւ Նիկոլ հայադավի գրպանում գտնվող, այսպես կոչված, պատկան մարմինները մայրաքաղաքում փոշու մակարդակի առումով գրեթե վարդագույն պատկեր էին ներկայացնում: Եթե վերոնշյալի պատճառը կոռուպցիան չլիներ, ինչի հետեւանքով շինարարական բիզնեսով զբաղվող անբարեխիղճ ընկերությունների կողմից օրինախախտումներն անտեսվեցին, Երանում փոշին այդքան շատ կլինե՞ր...

Երեւանի ի՞նչ բարենորոգման մասին կարող է խոսք լինել հայադավների եւ չարախմբի իշխանության պարագայում... Նայեք մայրաքաղաքի մայթերի վիճակին նույնիսկ Կենտրոն վարչական շրջանում, նույնիսկ կառավարության շենքից ոչ հեռու: Դրանք տարիներ շարունակ կարծես միտումնավոր կերպով պահվում են այն վիճակում, որ ոչ միայն դժվարությամբ քայլող տարեցները, այլեւ նույնիսկ այդպիսի խնդիր չունեցողներն այդ մայթերի վրայով քայլելիս, գայթեն, վայր ընկնեն, կոտրվածքներ ստանան:

Երեւանյան շատ մայթերի խորդուբորդությունները, դրանց վրա եղած փոսորակները տեսնելով, կարելի է նույնիսկ այն տպավորությունը ստանալ, թե քաղաքային իշխանություններն ինչ-որ պայմանավորվածություն ունեն բուժհաստատությունների հետ՝ նրանց ձեռք ու ոտք, կողուկուշտ կոտրած պացիենտներով ապահովելու եւ տուժածներից գանձված ահռելի գումարներն իրար մեջ կիսելու հարցում (մենք ձեզ, դուք մեզ...): Իրականում գործ ունենք հանցավոր անփութության, հանցավոր անգործության, ամենաթողության, քաղաքական ու համակարգային կոռուպցիայի արդյունքում մեղավորների անպատժելիության հետ: Ընդգծենք, որ Գյումրիում եւ հանրապետության այլ բնակավայրերում այս առումով էլ ավելի խայտառակ եւ ահավոր վիճակ է:

Անդրադառնանք մեկ այլ ոլորտի՝ բնապահպանությանը: Միայն Ամուլսարի հետ կապվածը բավական է Նիկոլին եւ իր ոհմակի որոշ անդամների, ներառյալ՝ «իրավապահ» համակարգի որոշ քաղաքական պոռնիկներին քրեական պատասխանատվության առջեւ կանգնեցնելու եւ երկարատեւ ժամանակով դատապարտելու համար: Բայց հիմա այս մասին չէ, որ ուզում ենք գրել, այլ այն իրողության, որ դեկտեմբերին ձվադրության եւ որսարգելքի շրջանում Սեւանա լճի, ընդգծում ենք, հենց Սեւանա լճի սիգը Երեւանի նույնիսկ շուկաներում բնապահպանական տեսուչների եւ ոստիկանների աչքերի առջեւ ազատորեն վաճառվում էր, ընդ որում, ոչ միայն սիգը, այլեւ սիգի ձկնկիթը:

Մինչդեռ, ինչպես հիշում եք, Նիկոլն իշխանության եկավ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով: Բացեք ձեր աչքերը եւ վերջապես հասկացեք, որ կեղծ էր այդ ամենը: Նույնը կարելի է ասել նաեւ Նիկոլի խաղաղության վերաբերյալ՝ կեղծ է ներկայիս խաղաղությունը, ընդամենը՝ ժամանակավոր: Երբ ասում ենք, որ Նիկոլը կործանում է Հայաստանը, դրանք վերացական խոսքեր չեն:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում