«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԵԽԽՎ-ն տեղյա՞կ է, թե ում է դարձրել փոխնախագահ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հայաստանին անցած քվոտայով ԵԽԽՎ փոխնախագահ է դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, եւ սա դեռ ամենազարմանալին ու զարհուրելին չէ: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբինյանն այնքան է ոգեւորվել հակաեկեղեցական արշավով, որ չի էլ ընկալում` ինչ է ասում նույն ԵԽԽՎ-ն: Անգամ ԵԽԽՎ-ի պես երկակի ստանդարտներ ունեցող ու անատամ կառույցում բանաձեւ է ընդունվել, որում հստակ արձանագրված է, որ Վեհաժողովը մտահոգված է պետության եւ եկեղեցու առճակատմամբ: Իսկ այս ֆոնին ի՞նչ է անում Ռուբինյանը, ամենօրյա ռեժիմով Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ գրառումներ է անում, թեմի առաջնորդներ նշանակում, աջ ու ձախ զրպարտում բարձրաստիճան հոգեւորականներին: Եվ այս ամենից հետո մնում է միայն զարմանալ՝ արդյո՞ք ԵԽԽՎ-ն տեղյակ է, թե ում է դարձրել փոխնախագահ, թե՞ այստեղ էլ, ինչպես միշտ, «ժողովրդավարության» անվան տակ պարզապես աչք են փակել ամեն ինչի վրա:

Իսկ ահա ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ պատասխանելով ՀՀ իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ հարաբերությունների մասին Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին, առանց ամաչելու հայտարարել է. «Հայաստանում հոգեւորականների նկատմամբ հալածանք չկա, իսկ նմանօրինակ խոսակցությունները պարզապես բամբասանքներ են»։ Անդրադառնալով «մի՞թե Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված՝ ՀՀ իշխանությունների քայլերը ժողովրդավարական, կրոնական եւ խոսքի իրավունքի ազատությունների խախտում չեն» պատգամավորի հարցին՝ Արարատ Միրզոյանը ափսոսանք է հայտնել, որ պատգամավորի տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ։ «Հայաստանում հոգեւորականների նկատմամբ հալածանք չկա, պարզապես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու չորս եպիսկոպոսները ապօրինի կալանքի տակ են, Կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին կալանավորված են, մեկ եպիսկոպոսի գործակալ լինելու կեղծ փաստաթուղթ հրապարակելով զրպարտում են, ութ եպիսկոպոսների վարչապետի կեցավայրում կոմպրոմատների ներքո ստիպում են վարչապետի հետ ապօրինի թուղթ ստորագրել... «Всё хорошо, прекрасная маркиза», - լիովին տեղին նկատում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Քննչական կոմիտեի նախագահ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ օրոք իրավական բեսպրեդելը ոչ միայն չի դադարում, այլ՝ նոր «ստանդարտներ» է սահմանում։ Երբ թվում էր, թե քրեական արդարադատության համակարգը հատել է ողջամտության վերջին կարմիր գիծը, պարզվեց՝ սխալվել ենք։ Գիծը դեռ շատ հեռու է։ 2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչի՞ համար։ Ոչ թե կոռուպցիայի, ոչ թե պետական դավաճանության, ոչ թե միլիարդների անհետացման, այլ այն «սարսափելի» փաստի առթիվ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տիրադավներից Արման Սարոյանին կարգալույծ են արել։ Այո՛, դուք ճիշտ կարդացիք։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել եկեղեցական ներքին կարգապահական որոշման համար։ Սա արդեն ոչ թե իրավական կամ քաղաքական, այլ թատրոնի ժանրից է՝ սեւ հումորի լավագույն ավանդույթներով։ Երբ եկեղեցականին կարգալույծ անելը դառնում է «հատկապես կարեւոր գործ», իսկ իրական հանցագործությունները մնում են ստվերում, այլեւս հարցեր չեն մնում։ Մնում է միայն արձանագրել՝ իրավական բեսպրեդելը շարունակվում է։ Եվ, ցավոք, դեռ վերջը չի երեւում։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան