Նոր մեղադրանք Թրափին Էպշտեյնի գործով` 13-ամյա աղջկա բռնաբարելու մասին
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները հրապարակել են միլիոնավոր փաստաթղթեր ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով, որը մեղադրվում է անչափահասների սեռական շահագործման մեջ։ Թրամփի անունը նոր փաստաթղթերի հավաքածուում հայտնվում է ավելի քան 3000 անգամ։
Փաստաթղթերից մեկում խոսվում է, որ Թրամփը բռնաբարել է 13-ամյա աղջկա։ Ճիշտ է` ոչ հստակ, անհայտ մեկը պատմել է գործում չհիշատակվեղ մեկ այլ աղջկա մասին, որը, իբր, իրեն հայտնել է 13 տարեկանում Թրամփի հետ հարաբերությունների մասին: Բայց այսքանն էլ աղմուկի համար բավական է:
Նոր ֆայլերում նաև հիշատակվում է «մեծահասակների երեկույթների» մասին Մար-ա-Լագո կալվածքում և Ռանչո Պալոս Վերդե գոլֆի դաշտում։
Ֆինանսիստի ֆայլերում նաև հիշատակվում է միլիարդատեր Իլոն Մասկի կղզի այցելելու հետաքրքրության մասին։

