«Հրապարակ». Խորհրդարանական շոու` պարգեւավճարների թեման «ջրելու» համար
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երեկ հերթական նախընտրական հանդեսն էր բեմադրել, այս անգամ՝ խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, աշխատանքային քննարկում էր կազմակերպվել՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ։
Հրավիրել էին նաեւ ոլորտի պատասխանատու, Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան երկու ժամ, ինչպես կոտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում եւ այլն։
Կան տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է «ջրել» պարգեւավճարների թեման, ցույց տալ, որ միայն իրենք չեն օգտվում բյուջեից, օգտվում են նաեւ թոշակառուները, խոցելի խմբերը, որոնք առողջապահության ապահովագրությունից շահել են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

