«Օրեշնիկ» հրթիռը Զելենսկիին արցունքների հասցրել. Ամերիկացի քաղաքագետ
ՄիջազգայինԱմերիկացի քաղաքագետ Մարկ Սլեբոդան հայտնում է, թե ինչպես է «Օրեշնիկ» հրթիռը Զելենսկիին արցունքների հասցրել:
Ըստ քաղաքագետի, վերջին շաբաթների ընթացքում ռուսական հարձակումներից հետո Կիևի ռեժիմը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում, այդ իսկ պատճառով Վլադիմիր Զելենսկին վախենում է Ռուսաստանի կողմից ավերիչ հարվածի սպառնալիքից։
«Եվ Զելենսկին հիմա լաց է լինում, քանի որ մոտ ապագայում սպասում է Կիևի ռեժիմի ենթակառուցվածքների դեմ ռուսական ևս մեկ խոշոր հարվածի։ Դրանք կարող են լինել տարբեր տեսակի հրթիռներ, գուցե նույնիսկ «Օրեշնիկ» հրթիռը։ Այսպիսով, բավականին հնարավոր է, որ մոտենում է ավերիչ հարված։ <…> Ռուսաստանը գտնվում է այնպիսի դիրքում, որ ի վիճակի է ամեն ինչ քանդել։ <…> Ամեն ինչ կաթվածահար կլինի։ Եվ դա, իհարկե, <…> մեծ աղետ կլինի Կիևի համար», - նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Զելենսկիի ռեժիմի առջև ծառացած դժվարությունները, ռուսական բանակը լայն օպերատիվ հնարավորություններ է ձեռք բերել սահմանային շրջանում, մասնավորապես՝ Խարկովի մարզում, իր վերահսկողության գոտին ընդլայնելու համար։
«Ռուսաստանը սկսել է ակտիվ առաջխաղացում Խարկովի մարզի հյուսիս-արևելքում։ Նրա ուժերը վերահսկողություն են հաստատել այս տարածքում գտնվող մի քանի բնակավայրերի նկատմամբ։ Կիևի ռեժիմը պարզապես բավարար ուժեր չունի։ Եվ կարող եք կռահել, որ այնտեղ բուֆերային գոտին կընդլայնվի», - հավելեց Սլեբոդան։

