«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ֆուլ Հաուս. Վայրէջքը» վերելքի սպասումով

Շոու բիզնես

«ՄԵԶ ՀԻՄԱ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՆԵԼ ՔԱՅԼ ԱՌԱՋ»

Մի խումբ ընկերներ, տարբեր պատճառներով ուղեւորվելով Դուբայ, պատահաբար հայտնվում են նույն չվերթում։ Անսպասելի շրջադարձը նրանց տանում է հեռավոր անտառ, որտեղ նրանք ստիպված են միասին դիմակայել քաոսային ու խենթ արկածի։ Այս մասին է մեծ էկրաններ բարձրացած «Ֆուլ Հաուս.Վայրէջքը» խաղարկային, հումորային եւ  հուզական ֆիլմը, որը ստեղծված է հեռուստադիտողներին հայտնի «Ֆուլ Հաուս» հայկական սիթքոմի թիմի կողմից: Դերասանական կազմը 7 տարի անց մնացել է անփոփոխ:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2025 թվականին Հայաստանում՝ Երեւանում եւ Ստեփանավանում, որը տեւել է մոտավորապես 40 օր: Հանդիսատեսը ֆիլմում կտեսնի դերասաններ՝ Արմեն Պետրոսյանին, Գրիգոր Դանիելյանին, Գարիկ Սեփխանյանին, Միհրան Ծառուկյանին, Արփի Գաբրիելյանին, Աղաս Մանուկյանին, Մարջան Ավետիտյանին, Մոսո Կարապետյանին, Անի Երանյանին, Գոռ Հակոբյանին, Արտյոմ Կալաջյանին եւ այլոց: Ֆիլմի պրոդյուսերն է Արմեն Պետրոսյանը, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան, Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ Ռուսաստանից՝ Արտյոմ Կալաջյանը եւ Ավետ Բարսեղյանը:

Պրոդյուսեր ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով՝ «Ֆուլ Հաուս»-ի թիմին նկարահանումներից մոտ 7 տարի անց կրկին համախմբելը հեշտ չէր.
«Ամեն մեկը տարբեր վայրերում էին ու ինչ-որ բան անելուց, նախ պետք էր բոլորին հավաքել մեկ վայրում: Հուրախություն մեզ՝ մենք դա արեցինք շատ արագ: Սակայն ամենից կարեւորը, դա բոլորիս կողմից սպասված լինելն էր, որի շնորհիվ մեծ եռանդով աշխատեցինք»:

«Իրավունք»-ի հարցին, թե ովքեր էին մարմնավորել ռուս դերասանների կերպարները, նա ասաց.
«Արտյոմ Կալաջյանը, ով  Ռուսաստանից է: Ամենակարեւորը մեր համար այն էր, որ այդ կերպարը մարմանվորեր հայտնի դերասան: Կերպարի հարցում եւս ունեցել ենք քննարկումներ եւ ամենահարմարն Արտյոմն էր: Իսկ էպիզոդիկ դերերում խաղացել են ռուս դերասաններ, ովքեր բնակվում են Հայաստանում»:

Ի դեպ, Արմեն Պետրոսյանը նաեւ անկեղծացավ, որ ֆիլմը բավականին մեծ բյուջե ունի:

Ֆիլմի սցենարի համահեղինակ ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ պատասխանելով հարցին, թե ինչու որոշվեց նման ֆիլմ նկարել, նշեց.
«Շատ էին հարցնում, թե երբ է լինելու «Ֆուլ Հաուս»-ի շարունակությունը: Մենք որոշեցինք, որ մեզ հիմա հարկավոր է անել քայլ առաջ, որը եղավ ֆիլմի տեսքով: Այն կունենա շարունակություն, թե՝ոչ, կախված է ֆիլմի արձագանքից: Եթե հանդիսատեսը այն շատ սիրի, գուցե եւ լինի»:

Ըստ սցենարի համահեղինակի, ֆիլմն ունի մեծ պահանջարկ՝ թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում եւ թե՛ ԱՄՆ-ում:

Դերասանուհի ԱՐՓԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ իր հուզմունքը նկարագրելով՝ վեր հիշեց անցած 12 տարիների համատեղ կատարած աշխատանքները.
«Ես հասկացա, որ 12 տարի ի վեր, մեզանից յուրաքանչյուրն իր մեջ փայփայել է այսօրը, սակայն համարձակություն չի ունեցել այդ մասին խոսել: Շնորհակալություն եմ հայտնել Աստծուն, որ այսօրն իրականացել է, եւ ֆիլմն այլեւս գոյություն ունի»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան