Ոտքի՛ պէտք է կանգնել իշխանություն կոչվածին իր տեղը դնելու համար. Տեր Սերոբ քահանա Ազարյան

Թեմա
«Ահա եւ հերթական յարձակումը Հայի գոյութեան դէմ. ՀՀ. Զինուած Ուժերում Հոգեւոր Սպասաւորութեան դէմ։
 
Աշխարհի բոլորը բանակները՝ ի բաց առեալ կոմունիստական երկրների զինուած ուժերը, պահպանում եւ հզօրացնում եւ տարածում են զինուած ուժերում հոգեւոր սպասաւորութիւնը, զինուորներին բարոյական եւ հոգեբանական ուժ եւ նեցուկ հանդիսանալու, հաւատքի ծէսով եւ աղօթքով զօրացնելու, հայրենիքի հողին մարմնով, հոգով անձամբ պաշտպան կանգնելու նուիրական գործին, եւ ի դէմ մահուան, հոգեբանական ու բարոյական ճնշումներին դիմակայելու համար։
Հետեւաբար երբէք զարմանալի չէր ներկայ ԹՈԻՐՔԻ դրածոյ իշխանութեան կողմից Հայոց Բանակում Հոգեւոր սպասաւորութեան չեղարկումը։ Իրենց նպատակները բազմակողմանի են.
 
1. Հեռացնել եւ խաթարել Զինուած ուժերում, բանակում զինուորին հոգեւոր պաշտպանութիւնից։
 
2. Զինուորից դարձնել անբարոյական, անձնապաշտ եւ մորթապաշտ միաւոր։
 
3. Տկարացնելու Հայոց Բանակը աւելի եւ աւելի մեթոտներով որպէսզի կարելի դարձնեն իրենց հեռակայ նպատակները։
 
4. Հետզհետէ կիսելու, ապա քառորդելու՝ եւ դրանից յետոյ մի օր յայտարարելու որ Բանակը խաղաղութեան համար պէտք չէ եւ լուծարելու Զինուած Ուժերը, որպէսզի բաւականանան ոստիկանական զօրքերով՝ ամրապնդելու համար նիկոլաթուրք բռնատիրութիւնը։
 
5. Ամենավերջում՝ Երկիրը ենթարկելու Թուրքիային եւ Ադրբեջանին, ուր ապրելու իրաւունք պիտի ունենան միայն նրանց հետեւող չհայերը, ինչպէս նաեւ թուրքերն ու ադրբեջանցիները։
 
Արդէն իրենց համար աշխատողները շատ են, Հայաստանից ներս ու դուրս, մանաւանդ Թուրքիայում որպէս մունետիկ, մարդկանց վրայ յարձակող եւ վարկաբեկող վայրահաչ բերաններ (անունները յայտնի են), գրիչներ եւ նրանց մարդակերպ ու կեղծ (ֆէյք) անընդհատ ծափահարողները։
 
Որեւէ անկեալ, վախկոտ ու իր կարգին ու մանաւանդ պաշտօնին անարժան «արքեպիսկոպոս» որեւէ բան ունի՞ ասելիք այս բոլորին ի տես, երբ իրենց ՓԱԿ ու ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ բերաններով չարի գործիք են, թուրք իշխանութեան լծակ, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու միջից աշխատող Քրիստոսի եւ Հայց. Առաքելական Եկեղեցու թշնամիներ։
 
Սփիւռքում որեւէ «դէպքերին ուշադիր հետեւող» բարձրաստիճան հոգեւորականներ ասելիք ունե՞ն այս հերթական յարձակման ի տես, թէ պիտի շարունակեն բերնի մի ծայրով դատապարտել, իսկ միւս ծայրով գովաբանել իշխանութեանց ամենադատապարտելի ազգակործան այս քայլերին։
 
Հազար անգամ բացատրուեց որ ն.փ. կոչեցեալին եւ իր թրքադրածոյ իշխանութեան քայլերը ոչ թէ Ամենայն Հայոց օծեալ գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին դէմ է, այլ ԱՄԲՈՂՋ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու դէմ, ԱՅՍԻՆՔՆ Հայ Ազգին դէմ։
 
Իրենց այս քայլով ՔՊ անկեալ, հակահայ եւ հակաքրիստոնեայ իշխանութիւնը ամբողջովին ապացուցեց որ իրենց խնդիրը ամէն տեսակ պատրուակների տակ՝ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, բաժանել, պառակտել, եւ ապա լուծարելն է։
 
Սա ներքին պատերազմն է որ թուրքը մղում է Հայ ազգի դէմ։ Թուրքը ունի ներքին զօրք Հայաստանում որ կոչւում է նիկոլ փ. ՔՊ, նիկոլաոհմակ եւ նրանց ծափահարող մուծուած բերաններ, ծախուածներ եւ խաբուածներ։ Թուրքը պատերազմում է Հայաստանի ներսում, հայի «անունով» խումբով ճշմարիտ Հային ու Հայաստանին դէմ։
 
Սփիւռքում արդէն հայորդիների արիւնը եռում է ի տես այս բոլոր կամայականութեանց եւ թշնամական արարքներին, Հայաստանը ամէն Հայի սեփական հայրենիքն ու սրբազան տունն է, իսկ Հայաստանեայց Եկեղեցու դէմ նիկոլիզմի հասցուցած այս բոլոր հարուածները աւելիով են բռնցքում մեր բոլորին ամէնուրէք՝ միաւորուելու, պայքարելու այս անիծեալ ՕՏԱՐ իշխանութեան եւ նրանց բոլոր հոգեւոր եւ աշխարհիկ դրածոյների ստախօսութեանց աղբիւրների դէմ։
Պէտք է ԱՄԷՆ տարբերութիւն մի կողմ դնել։ Պէտք է այլեւս դատապարտել յիմար ու զզուելի ներընդդիմադիր խուլ եւ յիմար պայքարներն ու իրար միս ուտոցին։ Եկեղեցու դէմ ամէն հալածանքի, բանտարկութեան, ճնշումների եւ փակումների դէմ՝ Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր նուիրեալ զաւակները որպէս ՄԻ ճակատի պայքարողներ ԱՄԷՆ ԳՆՈՎ եւ ԱՄԷՆ ՄԻՋՈՑՈՎ, լինի դա Ազգային Ժողովում, փողոցում թէ լեռան գլխին, պէտք է հեռացնեն թուրքական քաղցկեղի ուռուցքը, որի դիմաց լուռ են ամէն «մարդկային իրաւունքների» պաշտպան եւրոպացի եւ արեւմուտքի «մարդասիրական» բերաններ, ինչպէս որ լուռ էին 1915-ին, 1988-ին, 2020-ին, 2023-ին եւ ամէն փոքր ժողովուրդի ջարդի եւ ցեղասպանութեան դիմաց։
 
Ամէն ժողովուրդ Աստուածատուր իրաւունքը ունի իր իշխանութիւնը ձեւաւորելու նոյնիսկ փողոցում, անտառում եւ իր գլխից հեռացնելու «խաղաղութիւն» ՍՏԻՆ տակ, զինք խեղդող, սպանող թուրքադիր թշնամի իշխանութեան։ ՈՏՔԻ պէտք է կանգնել իշխանութիւն կոչուածին իր տեղը դնելու համար՝ աղբանոցում», - գրել է Արժանապատիվ Տ. Սերոբ քահանա Ազարյանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում