Չկա կալանք, կա պատանդի կարգավիճակ` Վեհափառ Հայրապետի ընտանիքի անդամների նկատմամբ. Արմինե Սնդոյան

Թեմա

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգել է։

«Չկա կալանք, կա պատանդի կարգավիճակ Վեհափառ Հայրապետի ընտանիքի անդամների նկատմամբ։ Կալանք լինում է, երբ կա օրենքի խախտում, հանցակազմ։ Եթե այս մարդիկ օրենք չեն խախտել, ընդամենը խաղաղ զրուցել են մոտ 2 րոպե, որը բոլորը տեսել են փաստաբանների կողմից տեղադրված տեսանյութով, այդ ի՞նչ նոր հոդված կա ՀՀ օրենսգրքի մեջ, որ խաղաղ զրույցի համար չորս ամսով կալանավորում են 69 տարեկան մարդուն եւ դեռ հայտնի չէ, թե որքան կերկարացնեն իր որդու կալանքը։

 
Ակնհայտ է, որ էս մարդկանց ՊԱՏԱՆԴ ԵՆ պահում՝ միայն մի բանի համար, որ այս մարդիկ Վեհափառ Հայրապետի ընտանիքի անդամներն են։ Սրանով իշխանությունը փորձում է ճնշումներ գործել կաթողիկոսի վրա, իբր (կոտրելու)։Բայց մի բան չեն հաշվարկել, որ Գարեգին Վեհափառի համար եկեղեցու անսասանությունից ավելի կարևոր բան չկա այս աշխարհում։ Իսկ կոտրելու հարցին ինչ վերաբերվում է, մեկ անգամ գրել եմ՝ Գարեգին Վեհափառը անկոտրում Գրիգորի տղան է, ինչպես Գևորգը եւ Գևորգի տղաներն էլ Գրիքոր պապիի թոռներն են, որոնց նույնպես կոտրել հնարավոր չէ։ Նրանք նույնպես Գարեգին Վեհափառի նման բարուրի տարիքից մինչ օրս ներկա են Սուրբ եւ Անմահ պատարագներին։ Նրանց համար եւս իրենց եկեղեցին եւ հավատը իրենց կյանքից առավել է։
 
Այս չափազանց շինծու գործով քննիչները, մեղադրող դատախազը եւ դատավորը, անգամ սուտ ցուցմունք տվող վկաները մի օր անպայման կկանգնեն օրենքի պատասխանատվության առաջ։ Բայց հաշվի առնելով հիմնական պատվերի նպատակը՝ առաջին հերթին դուք բոլորդ կարժանանաք Աստծո դատաստանին, հանկարծ չկասկածեք», - գրել է ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում