Մենք դեռ Աբդուլ Համիդի Ստամբուլում ե՞նք ապրում, թե՞ արդեն երիտթուրքերի անգորայում. Ալլա Հակոբյան
ՀրապարակախոսությունԴեռ 2018-ի մտահոգումներիս եւս մեկ ապացույց...
Նախ հիշեցնեմ, որ քպ-ական կառավարությունը Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի եւ այլ մշակութային կառույցների անվանումներից հանեց «ԱԶԳԱՅԻՆ» բառը։ Բայց, օ՜, զարմանք, ԱԱԾ-ն մնաց ԱԶԳԱՅԻՆ` այսինքն, ՀԱՅ ԱԶԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ապահովող ծառայություն: Բայց պարզվում է, որ այսօր Հայաստանի ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ միայն անվանումով են մնացել ՀԱՅԿԱԿԱՆ... Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության ПОДВАЛ-ներում պահվում են Հայ Առաքելական Եկեղեցու ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ... Հավանաբար, իրավունք չունեմ դժգոհել, ավելին, պետք է դեռ շնորհակալ լինեմ, չէ՞ որ երիտթուրքերն ու բոլշեւիկները նրանց սպանում էին ԱՌԱՆՑ ԴԱՏ ու ԴԱՏԱՍՏԱՆԻ...
Այսօր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՆՄԵՂ ՀԱՅԵՐ... Հարց է ծագում՝ մենք ԴԵՌ Աբդուլ Համիդի Ստամբուլում ե՞նք ապրում, թե՞ ԱՐԴԵՆ երիտթուրքերի անգորայում:
Այս թրքամետ քպ-ականները 2018-ին քաղաքացիների աչքերին «թոզ փչելով»՝ զավթեցին իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում... Սրանց օրոք հանձնվեց ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԸ եւ ՏԱՍՆԱՊԱՏԿՎԵՑ ԵՌԱԲԼՈՒՐԸ... Այժմ այդ վախվորած դեւի ճիճուները գալիս են Եռաբլուր ԱՆՀԱՅՏ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐՈՎ: Ո՞րտեղից են ֆինանսավորվում դրանք: Ո՞ւմ համար են նախատեսված դրանց փամփուշտները` ԴԵՌ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂՆԵՐԻ՞, ովքեր «հանդգնում» են այցելել իրենց զավակների շիրիմները: Ի՞նչ ջոկատի անդամներ են այդ ռոբոտները, ովքեր ՊԱՏՐԱՍՏ են իրենց ԴԻՊՈՒԿ ԿՐԱԿՈՑՈՎ զոհված տղաների շիրմաքարերի վրա ՓՌԵԼ նաեւ նրանց ծնողներին: Ես չեմ հավատում, որ դրանք հայ են...
Այս քպ-ականներն իրենց նենգ հրամաններն անվերապահ կատարող ռոբոտներից բացի՝ խրախուսում են նաեւ իրենց ՀԱՅԱՏՅԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՂ «քաղաքացի»-ներին եւ «ծառայող»-ներին... Օրինակ նրանց, ովքեր Եռաբլուրի վարչապետի ՇՈՈՒՆ համեմում են քրեակատարողական հիմնարկներում ինչ-որ ՊՈԱԿ-ների հետ ՑԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ կազմակերպելով... Բերված նկարում տեսնում ենք 8 ԿԻՆ` ովքեր հավանաբար խրախուսվել են պատվոգրերով... Դե, երկրում, որտեղ ո՛չ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ է եղել, ո՛չ ԳԻՏՆԱԿԱՆ, եւ` օ՜, վերջապես, «կրթությունը նորաձեւ» է դարձել, ՊՈԱԿ-ն էլ պետք ունենա համապատասխան անվանում...
Ի դեպ, արդյո՞ք այդ ՊՈԱԿ-ի անդամները կստեղծեն «առանձնահատուկ հուզական մթնոլորտ» նաեւ հանիրավի պահվող ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ համար: Նախապես ասեմ, որ եթե նույնիսկ նման բան տեղի ունենա, ապա «հայրենասիրական դաստիարակության եւ սերունդների միջեւ կապի ամրապնդման միջոցառման ընթացքում» հենց իրե՛նց` այդ կանա՛նց, փայլուն կկրթի, օրինակ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը... Թեպետ, ՀՀ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ թիվը ավելի շատ է, քան ՊՈԱԿ-ի անդամների... Այդ ԱԶԳԱՊԱՀՊԱՆ եւ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ տղաները «կարված» գործերով պահվում են Նիկոլի թուրքական զնդաններում եւ ՄԵԾ ՍԻՐՈՎ ԿԿՐԹԵՆ «հուզական մթնոլորտ» եւ «սերունդների միջեւ կապ» ապահովող ՊՈԱԿ-ների անդամներին ու կկիսվեն նրանց հետ իրենց ԿՅԱՆՔԻ ՄԵԾ ՓՈՐՁՈՎ...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

