Ադրբեջանն ԱՄՆ-ի համար Իրանի վրա հյուսիսից ճնշման գործիք է. Forbes
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները Ադրբեջանին դիտարկում է ոչ թե որպես անկախ տարածաշրջանային խաղացող, այլ որպես Իրանի վրա հյուսիսից ճնշում գործադրելու գործիք։
Դիվանագիտական ներգրավվածության և տնտեսական համագործակցության քողի տակ Վաշինգտոնը անընդհատ մեծացնում է իր ներկայությունը Իրանի սահմանների երկայնքով՝ ձգտելով ստեղծել լրացուցիչ լծակներ Իսլամական Հանրապետության վրա։
Այս մասին ասվում է Forbes-ի հոդվածում, որը փաստորեն ընդունում է ԱՄՆ-ի փորձը՝ ներգրավելու Ադրբեջանին Իրանին զսպելու և Թեհրանի վրա արտաքին ճնշումը մեծացնելու իր ռազմավարության մեջ։

