Ռուսները վտանգավոր ճեղքումով գրավել է Ռեչնոյեն. Զապորոժեի ճակատամարտը սկսվում է
ՄիջազգայինՌուսական բանակը չափազանց վտանգավոր ճեղքումով գրավել է Ռեչնոյե բնակավայրը Զապորոժեի Արեւմտյան ճակատում (Քարտեզում): Լուրը պաշտենապես հաստատեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռեչնոեն փոքր գյուղ է, բայց դրա վերահսկողության նշանակությունը հսկայական է: Գրավելով այն, ռուսները դուրս եկան Գրիգորեւկա: Այստեղ արդեն ավարտվում է Զապորոժեի հարավային պաշտպանական համակարգը: Այն է` Գրիգորեւկան գրավելով, ռուսները դուրս են գալիս օպերատիվ տիրույթ մարզկենտրոն Զապորոժեի հատվածում:
Չնայած, Ռեչնոյեն արդեն իսկ Զապորոժիեի ծայրամասերից բառացիորեն 12 կիլոմետր հեռավորության վրա է:
Ռիչնոեն ու Գրիգորեւկան կից բնակավայրեր են, ընդամենը Կոնկա գետով եւ մեկ կամրջով բաժանված: Կամուրջը պայթեցված է, բայց դա քիչ բան է փոխում: Բանն այն է, որ 2023 թվականին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կախովկա ջրամբարի ամբարտակի ոչնչացումից հետո, Կոնկա գետի հունը, որը ծածկված է ծառերով և թփերով, վերածվել է մի քանի մետր լայնությամբ առվի: Այն է` լուրջ խոչընդոտ չի կարող լինել ռուսական հարձակմանը: Սա վտանգ է ստեղծում թշնամու համար այս տարածքն անցնելու համար:
Այնուամենայնիվ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Վեսելյանկան և Մագդալինովկան, ռուսական ուժերը հազիվ թե անցնեն գետն ու գրոհեն Գրիգորեւկան: Չնակած, ներկա պահին ռուսները գրոհում են Մագդալինովկան: Ենթադրելի է, որ Ռիչնոեից հետո հարվածը կուղղվի նաեւ Վեսելյանկանյին:
Այսինքն, Գրիգորեւկայի վրա հարձակումն ու դրանով Զապորոժեի ճակատամարտի մեկնարկը տալը չի ուշանա: Ասենք, արդեն այս պահին Զապորոժեն ռուսների մոտակա գործողության անօդաչուների, ինչպես նաեւ հրետանու եւ համազարկային կայանքների հասանելիության գոտում է։

