Անի Կարապետյանն արդարացվել է

Ներքաղաքական
«Շուրջ երկու տարի ձգվող դատական գործը այսօր մոտեցավ իր ավարտին։
Դատարանը՝ Ժորա Չիչոյանի նախագահությամբ, ընդունեց արդարացման վերդիկտ իմ նկատմամբ։
 
Գործը հարուցվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի հանձման օրերին, մի ժամանակահատվածում, երբ ես գտնվում էի հղիությանս վերջին ամիսներում։ Դա իմ կյանքի ամենածանր փուլերից մեկն էր․ ազգային ողբերգությունը համընկել էր անձնական ցավի, անորոշության և ներքին փլուզման հետ։
 
Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից հետո, ինձ համար անսպասելիորեն, առաջին զանգը ստացա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։ Ասում եմ՝ անսպասելի, քանի որ նախկինում որևէ առնչություն կամ շփում չենք ունեցել։ Նրա խոսքերը մինչ օրս հիշում եմ բառացի․ «Անի ջան, դու մենակ չես, մենք քո կողքին ենք մինչև վերջ, ոչ մի պարագայում չկնճվես»։
 
Այդ պահին դրանք ինձ համար շատ անհրաժեշտ խոսքեր էին։ Զարմացած էի նաև այն պատճառով, որ ընդդիմադիր դաշտում գրեթե բոլորի հետ այս կամ այն գործընթացում առնչվել եմ, իմ համեստ ներդրումն եմ ունեցել որոշ պրոցեսներում, բայց առաջին զանգը ստանում եմ Արթուր Վանեցյանից։
Արթուր Վանեցյանի զանգին հաջորդեց Բաբայան Արսենի զանգը, ով պատրաստակամություն հայտնեց զբաղվել իմ գործով։ Նրա հետ նույնպես մինչ այդ որևէ առնչություն չէի ունեցել։
 
Այսօր ուզում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել Արթուր Վանեցյանին՝ աջակցության, պատրաստակամության և ինձ համար ամենածանր պահին կարեւոր զանգի ու տեղին խոսքերի համար։
 
Հոգաչափ շնորհակալ եմ նաեւ փաստաբան Բաբայան Արսենին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի, սրտացավ վերաբերմունքի եւ այսօրվա արդարության վերդիկտի համար։
 
Ու վերջում ` ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին եւ հետայսու էլ ավելի մեծ եռանդով եմ պայքարելու նրանց ազատության համար», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում