Ահա ինչու է աշխարհը վերածվել այսպիսի «բրդակի»

Միջազգային

Ցնցող հայտարարությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Բայց նախ հիշեցնենք դրա նախապատմությունը: Այսպես, ավելի վաղ Գուտերեշը սկսեց խոսել Գրենլանդիայի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին: Ի պատասխան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը հարցում է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թե արդյոք Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը նշանակո՞ւմ է, որ կազմակերպությունը նույն իրավունքը ճանաչում է Դոնբասի, Նովոռոսիայի և Ղրիմի բնակիչների համար։

Եվ ահա, Գուտերեշն արձագանքեց Լավրովին, թե. «Մեր իրավական հարցերի գրասենյակի կողմից շատ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք եզրակացրել ենք, որ ինքնորոշման սկզբունքը չի տարածվում Ղրիմի և Դոնբասի իրավիճակի վրա։ Մեր կարծիքով, այս իրավիճակում գերակշռում է տարածքային ամբողջականության սկզբունքը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Թե այդ ինչ ուսումնասիրություն է, ինչու չի ներկայացվում, իմաստ էլ չունի պարզել. Գուտերեշը պարզապես ստում է:

Իրականում պատկերը սա է. կարո՞ղ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չընդունել գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը. նման բան հենց ասեց, հաստատ Թրամփը նրան ԱՄՆ-ից դուրս կշպրտի: Կարո՞ղ է Գուտերեշը ընդունել Դոնբասի եւ Ղրիմի բնակիչների նման իրավունքը. հենց ընդունեց, գլեբալիստները նրա գլուխը կջարդեն:

Իհարկե, Գուտերեշը չէ, որ պետք է որոշի սրա-նրա ինքնորոշման իրավունքը: Բայց երբ ՄԱԿ Գլխավոր քարտուղար կոչված անձ դիմում է բացահայտ երկակի ստանդարտի, դա արդեն շատ ավելի գլոբալ խնդիր է առաջացնում, քան անգամ Գրենլանդիայի կամ Ղրիմի թեման է: Այն է` նման երկակի ստնդարտներ կրող ՄԱԿ-ը կարո՞ղ է գոյատեւել. բացառվում է, եթե այդ կառույցը կրում է բացահայտ երկակի ստանդարտներ, ապա դա լիովին հակասում է այն իմաստին եւ նշանակությանը, որը դրված է ՄԱԿ-ի հիմքում: Եվ այն, որ նման գործունեության արդյունքում սպանում են, ավելի ճիշտ` արդեն սպանել են ՄԱԿ-ը, հասկանում են բոլորը:

Իհարկե, շատ չանցած սույն Գուտերեշը եւ նմանները կհայտնվեն պատմության աղբանոցում։ Սակայն կարեւորը ոչ թե Գլխավոր քարտուղար կոչված այդ թյուրիմածությունն է, այլ փաստը. եթե չկա ՄԱԿ, նշանակում է, որ չկա աշխարհի կառավարման որեւէ ընդունված համակարգ: Արդյունքում, աշխարհը վերածվել է այնպիսի «բրդակի», ինչպիսին տեսնում ենք:

Պե՞տք է ՄԱԿ-ին փոխարինող այլ համակարգ. դա շատ դժվար գործ է: Չմոռանանք, ՄԱԿ ստեղծելու համար նախ պետք էր ավարտին հասցնել Երկրորդ համաշարհային պատերազմը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում