Իմ ընտանիքի վրա կազմակերպեցին խուլիգանական հարձակում, հիմա էլ անցել են վարկաբեկմանը. փաստաբան

Ներքաղաքական
«Այսօր մի շարք իշխանական լրատվամիջոցներով տարածվել է գլխավոր դատախազության զրպարտիչ հաղորդագրությունը իմ և կնոջս՝ Աննա Պողոսյանի մասին: Այն որ մեր ընտանիքի հանդեպ դավեր են կիտվում, մենք իմացել ենք վաղուց և ճիշտն ասած մեզ միևնույնն է եղել, թե ինչ և ոնց կարող են անել նիկոլական ազգադավ իշխանությունները:
 
Ակնհայտ սուտ, տարիներ շարունակ քննչականների սեյֆերում փոշոտվող այսպես կոչված քրեական գործը երկրորդ կյանք ստացավ այն պահից, երբ Աննան հրապարակավ զգուշացրեց Երևանի պետական կոնսերվատորիան փակելու նիկոլականների մտադրության մասին: Արցախը հանձնած, Ցեղասպանությունը ուրացած, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգող, 5 հազար հայորդու սպանդի տարած իշխանությունները նման քայլերը չեն ներում և իհարկե ունակ են ամենինչի՝ իրենց փողամոլությանը և սրբապղծությանը հագուրդ տալու համար:
 
Տարիներ առաջ իմ ընտանիքի վրա կազմակերպեցին խուլիգանական հարձակում, հիմա էլ անցել են վարկաբեկմանը: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ Երբ նրանք ուզում են քեզ ցավեցնել, ապա հարվածում են քո հարազատներին: Սակայն մի բան հաշվի չեն առել: Նման իշխանությունը պարզապես չի կարող որևէ մեկին վարկաբեկել: Ցանկացած վարկաբեկման փորձ միայն բարձրացնում է թիրախի հեղինակությունը, քանի որ սրանց թշնամին է ազատ, հայրենասեր, պատվախնդիր հայը, իսկ ընկերն է՝ թուրքական յաթաղանը և ալիևի կոշիկների վրայի կեղտը:
 
Այս ամենի մեջ կա իհարկե նաև ճակատագրի հեգնանք: Տարիներ առաջ եղել եմ Հայկական ժամանակ օրաթերթի փաստաբանը, շուրջ մեկուկես տարի կանգնել եմ հետախուզման մեջ գտնվող Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողքին և ամենինչ արել իրենց ընտանիքին օգնելու համար: Հիմա այդ նույն թերթը զբաղված է իմ և ընտանիքիս վարկաբեկման փորձով: Հեգնանքով և խորին արհամարհանքով եմ վերաբերում ձեզ և պարզապես հիշեցնեմ՝ «Որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նորանով պիտի դատվեք. և ինչ չափով որ չափում եք, նորանով կչափվի ձեզ» (Մատթեոս 7:2)», - գրել է փաստաբան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում