«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ուրացողների կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս բռնազավթված են մնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Հովհաննավանքի վանական համալիրը և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն այնտեղ անօրինական գործունեություն ծավալող նախկին հոգևորականները, ըստ իս, շատ շուտով գլխիկոր կհեռանան։ Այնտեղ ծառայության կոչված արժանապատիվ հայրերը իմաստությամբ խուսափում են սատանայի կամակատարի լարած թակարդներից և շատ ճիշտ են անում, նույն գովելի վարքն են ցուցաբերում նաև Մասյացոտնի թեմի հոգևորականները՝ նորանշանակ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ։

Նախօրեին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը կարգալույծ հռչակվեց։ Տեսնում ենք, որ արձագանքները տարբեր են, սակայն  որոշումը անսպասելի չէր։ Հիմքերը հստակ նշված են։ Ուշագրավ է որոշման մեջ նշված այն հիմքը, համաձայն որի, նա խոչընդոտել էր թեմի բնականոն գործունեությունը։

Կարծում եմ՝ եթե անգամ այլ հիմքեր չլինեին, միայն թեմի բնականոն գործունեությունը խոչընդոտելու հիմքը բավարար կարող էր լինել որևէ թեմակալ առաջնորդի կարգալույծ հռչակելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև թեմի առաջնորդն այն անձն է, որն ամեն կերպ պարտավոր է ապահովել և ոչ թե խոչընդոտել թեմի բնականոն հոգևոր և վարչական գործունեությունը։ Եթե նման բան հանդգնի անել թեմում ծառայող որևէ ծիսակատար քահանա, ապա այս դեպքում, իհարկե, թեմի առաջնորդը նրա հետ պետք է բացատրական աշխատանքներ տանի, փորձի ուղղել նրա ընթացքը, հարկ եղած դեպքում թեթև պատիժներ նշանակել, և երբ արդեն որևէ բան չի ազդի տվյալ քահանային իր խոտոր ընթացքից հետ կանգնեցնելու համար, գուցե այդ դեպքում արդարացված լինի նաև նրան կարգալույծ հռչակելու որոշումը։

Սակայն նույն ներողամտությունը ավելորդ է ցուցաբերել թեմի առաջնորդի նկատմամբ, քանի որ նա իր հակաեկեղեցական վարքով գայթակղություն է դառնում նաև թեմում ծառայող մյուս հոգևորականների և հավատավոր ժողովրդի համար, ուստի այս դեպքում նրանց կարգալուծության հարցը, կարծում եմ, պետք է որոշվի անհապաղ։ Իսկ նման հիմքեր իրենց համար արդեն իսկ 2026 թվականի հունվարի 4-ին աղանդապետի կեցավայրում «վաստակել են» նաև մյուս բարձրաստիճան հոգևորականները, և նրանց իրենց պաշտոններում մնալու ամեն մի օրն ու ժամը իրական վտանգ է ներկայացնում ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բնականոն հոգևոր և վարչական գործունեության համար։

Հույս ունենանք, որ քաղաքական ծուղակն ընկած սրբազան հայրերի՝ օր առաջ մեղայականով դարձի չգալու դեպքում՝ հոգևոր արդարադատությունը իր տրամաբանական շարունակությունը կունենա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան