ԱՄՆ-ն Իրանին ներկայացրել է երեք հիմնական պահանջ. New York Times
Միջազգային«New York Times»-ի տվյալներով՝ կուլիսային բանակցություններում Վաշինգտոնն Իրանին ներկայացրել է երեք հիմնական պահանջ.
Ուրանի հարստացման լիակատար դադարեցում:
Իրանական բալիստիկ հրթիռների հեռահարության և քանակի սահմանափակումներ:
Մերձավոր Արևելքում իր միջնորդ ուժերին, այդ թվում՝ պաղեստինյան «Համասին», լիբանանյան «Հեզբոլլահին», Եմենի հուսիթներին և իրաքյան շիական աշխարհազորայիններին աջակցության դադարեցում։
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև փակ դռների հետևում ընթացող բանակցությունները լիակատար փակուղի են մտել։ Իրանը հրաժարվում է ընդունել ամերիկյան որևէ պահանջ։

