Մեծ ճնշում է գործադրվում երիտասարդների վրա. փորձում են նրանց վերածել «բիոռոբոտների». Իրեմաձե
ՄիջազգայինԱրդյոք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայաստանյան իշխանության պայքարը կարելի է դիտարկել որպես Արեւմուտքի կողմից ուղղափառության դեմ պայքարի մի մաս: Ավելին՝ կարելի՞ է եզրահանգել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու, Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը համակարգվում է նույն կենտրոնից, «Իրավունք»-ը պարզել է վրացի քաղաքական գործիչ, «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության անդամ ԳԻՈՐԳԻ ԻՐԵՄԱՁԵԻ տեսակետը՝ հետաքրքրվելով Վրաց Ուղղափառ եկեղեցու դիրքորոշման մասին:
— Այո՛, դա բացարձակապես ճիշտ է։ Վաշինգտոնն ու Բրյուսելը հիանալի գիտեն, որ վրացի, հայ եւ ուկրաինացի ժողովուրդների համար քրիստոնեությունը պատմականորեն եղել է ինքնապահպանման ճշմարիտ ուղին. մեր կրոնը մեզ պաշտպանել է ոչնչացումից։ Հետեւաբար, նրանց հիմնական թիրախը ուղղափառությունն է՝ կանոնիկ եկեղեցին, քանի որ նրանք հիանալի գիտեն. մարդկանց վերահսկելու եւ մանիպուլյացիայի ենթարկելու համար անհրաժեշտ է տվյալ երկրի բնակչությանը պոկել իր պատմական արմատներից, նրանց օտարել Աստծուց եւ վերածել ստրուկների։
Հատկապես մեծ ճնշում է գործադրվում երիտասարդների վրա, քանի որ հենց երիտասարդներն են, հատկապես նրանք, ովքեր անտեղյակ են իրենց երկրի պատմությունից, հեշտությամբ դառնում նրանց քարոզչության զոհը, եւ նրանք փորձում են նրանց վերածել, այսպես կոչված, «բիոռոբոտների», եւ որոնց օգտագործում են իրենց երկրի դեմ որպես «մայդանի» գլխավոր զենք։
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

