Աբու Դաբիում հավաք անցկացնող Տոլյատիի «Ակրոնը» ստուգողական խաղում 2-0 հաշվով առավելության է հասել «Ռոդինա-2»-ի նկատմամբ։
«Ակրոնի» կազմում երկրորդ գոլը տուգանային հրապարակից դուրս կատարած դիպուկ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

