Ռուսասկան ուժերը ստացել են նորագույն «Զուբր» համակարգեր՝ անօդաչուներից պաշտպանելու համար (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերը առաջին անգամ ստացել են նորագույն «Զուբր» համակարգեր՝ անօդաչու թռչող սարքերից ենթակառուցվածքները պաշտպանելու համար, հաղորդում է Ռոստեխը։
«Համակարգն ինքնուրույն հայտնաբերում և ավտոմատ կերպով հետևում է անօդաչու թռչող սարքին։ Օպերատորը պարզապես պետք է որոշում կայացնի և հրաման տա գործի դնելու համար։ Փորձարկումների ընթացքում համակարգը ցույց է տվել բարձր արդյունավետություն փոքր և բարձր արագությամբ թիրախների դեմ», - նշել է Ռոստեխ պետական կորպորացիայի սպառազինության կլաստերի արդյունաբերական տնօրենը։
«Զուբր» համակարգը հագեցած է չորս մոդուլով, կառավարման կենտրոնով և սեփական ռադարային կայանով։

