Ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ունենա առյուծ ղեկավարներ. Զուրաբյան

Ներքաղաքական

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Բանակի օրվա կապայցությամբ հրապարակում է արել.

«Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Զինված Ուժերի բոլոր ներկայացուցիչներին, զինվորականներին՝ շարքայիններին և ամբողջ սպայական կազմին, վետերաններին, մեր ամբողջ ժողովրդին։

Ալեքսանդր Մակեդոնացին ասել է. «Ես չեմ վախենում առյուծների բանակից, եթե այն կառավարում են ոչխարները, ես վախենում եմ ոչխարների բանակից, որի զորավարը առյուծ է»։

1988-ի բովում և Անկախությամբ ստեղծված բանակը առյուծների բանակ էր, որի հիմնադիրներն ու զորավարները նույնպես առյուծներ էին։ Այդ բանակը փրկեց հայությանը բնաջնջումից և նվաստացումից՝ պատմական հաղթանակներ շնորհելով հայ ազգին։

Ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ։ Դա մեզ պետք է ոչ թե պատերազմի համար, այլ այն բանի համար, որ այլևս պատերազմ չլինի։ Դա մեզ պետք է այն բանի համար, որ ոչխարների բերած պարտությունների և նվաստացումների շղթան փակվի։

Մենք նոր տիպի բանակ ենք ստեղծելու։ Բանակը պետք է դառնա տեխնոլոգիական զարգացման լոկոմոտիվը և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ձեռնարկությունների գլխավոր գործընկերը։

Պետք է ստեղծվեն բարձր տեխնոլոգիաների հետ կապված զորամիավորումներ, որոնք ժամանակակից պատերազմի պահանջները բավարարող առաջադրանքներ կդնեն և պատվերներ կապահովեն մեր արդյունաբերության համակարգի և ձեռնարկատերերի, ինչպես նաև գիտակրթական համակարգի համար։ Այդ նոր զորամիավորումները իրենք պետք է մաս կազմեն գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համապետական համակարգին։

Զորակոչված երիտասարդները պետք է ոչ թե կտրվեն քաղաքացիական կյանքի գործունեությունից՝ վնասելով իրենց գիտական, կրթական, ստեղծագործական և ձեռնարկատիրական աճին և հեռանկարներին, այլ, ընդգրկվելով իրենց հմտություններին համապատասխան զորամիավորումների մեջ, բազմապատկեն իրենց մասնագիտական աճի հնարավորություններն ու ներուժը՝ հետագայում օգտագործելով ձեռք բերված կապերը և փորձը քաղաքացիական կյանքում։

Մենք ստեղծելու ենք այդպիսի բանակ, որը դառնալու է խաղաղության պահպանման և տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման գլխավոր երաշխավորներից մեկը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում