Թրամփի հերթական սպառնալիքը. Իրական հարցն այն է, թե ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն
ՄիջազգայինՀերթական սպառնալիքն է հնչեցրել Թրամփը` ուղղված Իրանին.
«Մեծ նավատորմ է շարժվում դեպի Իրան: Այն արագ է շարժվում՝ մեծ ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ: Դա ավելի մեծ նավատորմ է, որը գլխավորում է USS Abraham Lincoln-ը, որը շատ ավելի մեծ ավիակիր է, քան Վենեսուելա ուղարկվածը:
Ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է, ցանկանում է և կարող է արագ կատարել իր առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ուժ և բռնություն:
Ես հույս ունեմ, որ Իրանը արագ «կնստի բանակցությունների սեղանի շուրջ» և կկնքի արդար և հավասար գործարք՝ ՈՉ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՆ, որից կշահենն բոլոր կողմերը: Ժամանակը սպառվում է, սա իսկապես կարևոր է: Ինչպես ես նախկինում ասել եմ Իրանին. ԿՆՔԵՔ ԳՈՐԾԱՐՔ: Նրանք դա չարեցին, և տեղի ունեցավ «Կեսգիշերային մուրճ» գործողությունը՝ Իրանի զանգվածային ոչնչացումը: Հաջորդ հարձակումը շատ ավելի վատ կլինի: Թույլ մի տվեք, որ սա կրկին կրկնվի»:
Նույնիսկ անհասկանալի է, թե ինչ է Թրամփն ուզում իրանից: Միջուկային գործա՞րք. բայց չէ՞ որ հենց Թրամփն էր անցած պատերազմից հետո հայտարարում, թե Իրանի միջուկային պոտեցյալը ոչնչացված է:
Բայց Թրամփի ուզածն էլ մի կողմ. ավելի կարեւոր է, թե ինչ կարող է նա անել: ԱՄՆ-ն ներկայումս Իրանի հետ կապված ունի էապես նույն տարբերակները, ինչ նախկինում: Ու չնայած Թրամփւ հայտարարում է, թե «մոծ նավատորմ» է բերել, բայց ոչ պակաս մեծ հարց է, թե այդ նավատորմն ինչի՞ է ունակ կամ ընդդեմ այդ նավատորմի Իրա՞նն ինչի է ունակ: Ամեն դեպքում, կարող ենք խոսել այս հնարավոր սցենարների մասին.
Առաջին սցենարը սահմանափակ ռազմական (կարելի է նույնիսկ ասել՝ հատուկ) գործողություն է: Մի քանի տասնյակ հարվածներ հրամանատարական և վերահսկողական օբյեկտներին: Իրանը կարող է ձևացնել, թե ինչ-որ պատասխան է տալիս, բայց այդ դեպքում Թրամփը և Հեգսեթը կհայտարարեն իրենց ՀՌՕ-ի նպատակների իրագործման մասին Իրանում, որից հետո բոլորը կվերադառնան տուն, կհայտարարեն հաղթանակի մասին և կփակեն հարցը։
Երկրորդ տարբերակը լուրջ կերպով ներգրավվելն է։ Լայնածավալ հարվածներ ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների դեմ, ինչ-որ բան՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա զանգվածային հարձակումների և Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության միջև։ Սա ավելի թանկ է, ավելի բարդ և ավելի ռիսկային, բայց հաջողության դեպքում ազդեցությունը կլինի առավելագույնը, այդ թվում՝ հոգեբանական։ Եվ ոչ ոք չի քննադատի դա, պարզապես որովհետև...
Երրորդ տարբերակը համաձայնության հասնելն է։ Կուտակել որքան հնարավոր է շատ ավիակիրներ, վերջնագիր ներկայացնել (գուցե նույնիսկ նախապես համաձայնեցված), ապա հանկարծ ձևացնել, թե հակամարտությունն ավարտվել է, ձեռք սեղմել, ուժեր տեղակայել և կրկին ամեն ինչ համարել հաղթանակներ։ Բոլորը փրկեցին իրենց դեմքը, բոլորը լավ արեցին։
Բայց կա մի խոչընդոտ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է Իրանը գնահատում սպառնալիքը և որքան կոշտ է պատրաստ արձագանքելու։ Նման իրավիճակում հեշտ է անցնել սահմանը։ Եվ այդ ժամանակ ոչ ոք չի անհանգստանա պարզելու, թե ով է առաջինը չափազանցրել արձագանքը և ով է ում սադրել։

