Ռուսները տեմպ են տալիս Սլավյանսկի շրջապատման օպերացիային (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը Սլավյանսկի ճակատում փաստացի վերահսկողություն է հաստատել Մինկովկա - Պրիվոլնոե - Նիկիֆորովկա գծում (քարտեզում)։ Դա, ինչպես ենթադրելի էր, ծայչրահեղ ծանր վիճակի մեջ է դնում ճակատը պահող ուկրաինական ուժերին:
Նախ, Սլավյանսկ տանող Е40 մայրուղում այլեւս չկան խոշոր բնակավայրեր, որոնց հենքի վրա ուկրաինական կողմը կկարողանա լուրջ պաշտպանություն կազմակերպել: Ունի դաշտային պաշտպանական հենակետեր, սակայն ձմեռային պայմաններում դրանց մատակարարում-պաշտպանությունը ծայրահեղ դժվարացել է:
Հաջորդը, ռուսները եւսս մեկ 4-5 կիլոմետրանոց ճեղքման դեպքում դուրս կգան Սլավյանսկի մայրուղուց դեպի այս ճակատում հանգուցային դեր զբաղեցնող Ռայ-Ալեքսանդրովկա տանող խաչմերուկ: Այն դեպքում, երբ այդ բնակավայրից արեւելք` Սեւերսկի հատվածում ռուսների «Հարավ» զորքերի խումբն ավարտում է Ռեզնիկովկայի մաքրումը, որից հետո սպառնում է դուրս գալ Ռայ-Ալեքսանդրովկայի արեւելյան մատույցներ։
Մի փոքր ավելի հյուսիս, գրավելով Զակոտնոեն եւ դրա հարավային շատ կարեւոր բարձունքները, ռուսները հարվածում են Կրիվայա Լուկային, որից այն կողմ կմնա միայն Նիկոլաեւկան` Սլավյանսկի արեւելյան մատույցներ հասնելու համար (Քարտեզ 2):
Ավելի հյուսիսում զուգահոռ ընթանում է Լիմանի հարձակումը: Քաղաքն այս պահին օպերատիվ շրջապատման մեջ է, որը ռուսները փորձում են դարձնել ֆիզիկական` հյուսիսից ու հարավից գրոհելով Շոիրովոյի ուղղությամբ (Քարտեզ 3): Նախխօրեին սկսվել է նաեւ բուն Լիմանի գրոհը, եւ արեւմտյան փորձագետներն անգամ գնահատում են, որ քաղաքը պահելու որեւէ ծանս ուկրաինական կողմը չունի: Իսկ Լիմանը գրավելով, ռուսները սպառնում են դուրս գալ Սլավյանսկի հնուսիսային թեւ:

