Իսկ ո՞ւր էր ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Թաթոյանը, երբ լրագրողը սպանվում էր հացադուլի մեջ

Ներքաղաքական

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ, հրեշտակի դեմք ընդունած, հայտարարում է, թե լրագրողների նկատմամբ ՔՊ իշխանության վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ:

«Դա նաեւ նրանից է, որ իշխանությունն անպատիժ է մնում: Լրագրողներին արհեստական հիմքերով ապօրինաբար զրկում են հավատարմագրումներից, հետաքննական լրագրության հնարավորություններից, ծաղրում ու սպառնում են, քաշքշում ու նվաստացնում: Մեր կառավարման ժամանակ լրագրողի մասնագիտական ապահով աշխատանքը լինելու է երաշխավորված, որեւէ լրագրող այդ աշխատանքի համար չի թիրախավորվելու իշխանության կողմից։ Լրագրողները եղել եւ շարունակելու են մնալ մեր ռազմավարական գործընկերները», - արդեն իսկ նախընտրական հռետորաբանությամբ հայտարարում է Թաթոյանը:

Իհարկե, այն, ինչ Թաթոյանն ասում է այս իշխանության մասին, հանրահայտ փաստ է: Բայց ինչո՞վ է ինքը տարբերվում նրանցից, սա մեծ հարց է: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում՝ 2018 թվականին, նա դեռ Մարդու իրավունքների պաշտպանն էր, վայելեց ՔՊ-ի բարի կամքը մինչեւ 2022 թվականը: Թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր կառավարման օրոք ինչպես է երաշխավորել լրագրողի աշխատանքը, որպեսզի չթիրախավորվի իշխանության կողմից, բավական է հիշել Haynews.am լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր Մհեր Եղիազարյանին, ում մահվան տարելիցն էր հունվարի 26-ին:

Իր դեմ հարուցված մեղադրանքը համարելով շինծու եւ սարքված, իսկ անազատության մեջ գտնվելը՝ անարդար, Մհեր Եղիազարյանը կալանավայրում հացադուլ հայտարարեց եւ մեր ազգի համար արդեն չարաբաստիկ դարձած 44 օր մնաց հացադուլի մեջ: Իսկ հացադուլից շուրջ 10 օր հետո՝ ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար հիվանդասենյակում, ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, եւ մահը վրա հասավ սրտամկանի ինֆարկտից՝ այդպես էլ չհասնելով արդարության:

Մհեր Եղիազարյանի դեմ առաջադրված մեղադրանքի հիմքում մոտ հինգ միլիոն դրամի կոռուպցիոն մի պատմություն էր: Ուշագրավ է այն, որ հիմա շատ ավելի ծանր հանցանքների մեջ մեղադրվող մարդիկ գրավի դիմաց ազատ են արձակվում կամ նույնիսկ իրենց դեմ հարուցված քրեական գործի ողջ դատավարության ընթացքում երբեւէ չեն էլ կալանավորվում, բայց Մ. Եղիազարյանի դեպքում՝ ընտրվեց ամենախիստ պատիժը: 

Ուշագրավ է այն, որ Մհեր Եղիազարյանն իր հացադուլը դադարեցնելու, որպես առաջին պահանջ, ցանկացել էր հանդիպում՝ անձամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, բայց այն այդպես էլ տեղի չունեցավ:

«ՄԻՊ գրասենյակը հայտարարություններով հանդես եկավ, որ միշտ իրենց աշխատակազմի ներկայացուցիչները կապի մեջ են եղել փաստաբանների եւ ինձ հետ: Իսկապես, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներից Միհրանի հետ առաջին օրվանից միշտ կապի մեջ եմ եղել: Նրան եմ հանձնել թղթեր՝ հորս հիվանդությունների վերաբերյալ: Մեր կայքում տեղադրված է եղել, որ գոհ ենք իրենց աշխատանքից, որովհետեւ Միհրանն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արել է: Բայց երբ հարց բարձրացրի, թե ինչու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի այցելում, ասացին, որ զբաղվածության գրաֆիկը չի թողնում: Մինչդեռ այդ ընթացքում նա պարբերաբար այցելում էր անազատության մեջ հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Համոզմունք ունեմ, որ նա իր մտքում հաշվարկներ ուներ, որ վաղը մյուս օր, հնարավոր է, այդ մարդիկ նորից իշխանության լինեն, եւ իր նստատեղի փափկության համար էր այդ քայլերն անում: Թող կոպիտ հնչի, ինձ չի հետաքրքրում, բնական է, որ նա կասի` այդպես չէ: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրես, որ նույն ժամանակահատվածում հացադուլի մեջ գտնվող անձին չէր այցելում, այլ նախկին պաշտոնյաների, թե՞ փիառվելու ավելի լավ տարբերակ էր», - «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է Վազգեն Եղիազարյանը՝ Մհեր Եղիազարյանի որդին:

«Մենք ամեն օր մեր կայքում կտեղադրեինք դրա մասին, որ այցելել է, կեցցե Արման Թաթոյանը: Հարց է առաջանում՝ արդյոք նա մի անգամ մտքով անցկացրել է, թե ինչ կլիներ, եթե անձամբ ինքն այցելեր, անձամբ ինքը խոսեր, թեկուզ համոզեր դուրս գալ հացադուլից: Այնքան որ ասեր՝ ամեն ինչ լավ կլինի, Մհեր ջան, դադարեցրու հացադուլը: Չէ որ հնարավոր է` իր այցելությամբ, իր խոսքով շատ բան փոխվեր: Իհարկե, եթե անգամ մտածել է այդ մասին, պարզ է, որ չենք իմանա, հետեւաբար թողնում եմ իր խղճին: Բնական է, որ աշխատակազմի ու իր այցելությունը նույնը չեն: Հնարավոր է՝ ինչ կիսատ մնաց ասելու դատարանում, հասցրեց ասել, միգուցե նրան էր փոխանցում իր ասելիքը: Ի՞նչ կլիներ, եթե հանդիպեր, կիսվեր, ասեր ինչ խնդիր կա, միգուցե 180 աստիճան փոխվեր ամեն ինչ, եւ նա դադարեցնե՞ր հացադուլը: Մնացածը հեքիաթներ են, որ ասում են՝ դատախազություն ուղարկել էինք հարցումներ՝ նրա առողջության վերաբերյալ: Լավ եք արել, բայց հիմա նայում ես այդքան քայլերի մեջ ու տեսնում, որ զրո արդյունք է եղել: Այո, նրանց կողմից ինչ-որ հետեւողականություն եղել է, բայց դատախազությունը ինչո՞ւ չվերանայեց կալանքի հետ կապված հարցը: Բոլորն ասում են, որ իրենցից կախված ամեն ինչ արել են, բայց արդյունքը զրո էր, հետեւաբար չի կարող այն գոհացուցիչ լինել: Նորից եմ ասում՝ թող մի պահ մտածի Թաթոյանը՝ եթե 44 օրվա մեջ մի անգամ գոնե այցելեր, ինչ կլիներ, թող իր խղճին հարցնի եւ ինքն իրեն պատասխանի», - հավելել է Վազգեն Եղիազարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում